Ուկրաինայի օկուպացված շրջաններում նշանակվել են ՌԴ-ին միանալու համար «հանրաքվեների» անցկացման օրերը

Լուրեր

16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
Բոլորը

Ուկրաինայի երկու շրջանների՝ Խերսոնի և Զապորոժիեի շրջանների «վարչակազմերը», որոնք նշանակվել են օկուպացիոն ուժերի կողմից, ինչպես նաև ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների իշխանությունները գրեթե միաժամանակ հայտարարել են Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ, այսպես կոչված, «հանրաքվե» անցկացնելու մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինական բոլոր չորս մարզերում «հանրաքվեները» կանցկացվեն սեպտեմբերի 23-ից 27-ը։ Խերսոնի շրջանի օկուպացիոն վարչակազմի ներկայացուցիչ Կիրիլ Ստրեմուսովը նշել է, որ «քվեարկությունը» կլինի նաև էլեկտրոնային։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը «միամիտ շանտաժ» է անվանել օկուպացված շրջաններում «հանրաքվեներ» անցկացնելու ջանքերի արագ ակտիվացումը։ Նա նշել է, որ ՌԴ Պետդումայում «հանրաքվեների» մասին լուրերին զուգահեռ՝ օրենսդրական փոփոխություններ են ընդունվել, այդ թվում՝ «մոբիլիզացիայի» սահմանման վերաբերյալ, և այդ գործողությունները վերջինս անվանել է «պարտության վախ»։

«Սպառնալիքը հնարավոր է վերացնել միայն ուժով»,- գրել է Երմակը Telegram-ի իր ալիքում։

Տաթև Ֆռանգյան