ՀՀ-ից Արցախի ԱԺ քաղաքական ուժերին հավաստիացրել են, որ օրակարգում չկա որևէ փաստաթուղթ, որը կարող է վնաս բերել Արցախին ու Հայաստանին

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Սեպտեմբերի 20-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները մամլո ասուլիս են հրավիրել, որի ընթացքում ներկայացրել են սեպտեմբերի 15-17-ը Երևան կատարած այցի արդյունքները: Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

Արցախի խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԺ նախագահի, խորհրդարանական 3 քաղաքական ուժերի հետ: Քննարկվել են Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի, աշխարհաքաղաքական զարգացումների, ՀՀ վարչապետի վերջին հայտարարության հետ կապված հարցեր:

ԱՀ ԱԺ քաղաքական ուժերին հավաստիացրել են, որ օրակարգում չկա որևէ փաստաթուղթ, որը կարող է վնաս բերել Արցախին ու Հայաստանին:

Հանդիպումներից մանրամասներ ներկայացնելուց հետո պատգամավորները պատասխանել են լրագրողների հարցերին: Դրանք վերաբերում էին Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցությանը, տարբեր հարցերի շուրջ քաղաքական ուժերի դիրքորոշմանը, Արցախի անվտանգությանը:

Խորհրդարանականները շեշտել են, որ միասնական են Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, անվտանգային հարցերում: Նրանք կարևորել են համերաշխության մթնոլորտի ձևավորումը, երկրի փրկության շուրջ բոլոր կարող ուժերի միավորման անհրաժեշտությունը: