Իրանում զանգվածային բողոքի ցույցեր են

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո։ Ենթադրվում է, որ նրան ծեծի են ենթարկել ոստիկանական բաժանմունքում՝ «սխալ» հիջաբ կրելու համար:

Ամինիի հուղարկավորությունը տեղի է ունեցել Քուրդիստան նահանգում։ Դրանից հետո տեղի բնակիչները դուրս են եկել փողոց և հանրահավաքներ սկսել՝ պահանջելով մանրամասն հետաքննություն։ Ամբոխը եկել է նահանգապետի գրասենյակ, որտեղ նրանց ցրել են արցունքաբեր գազով, հայտնում է Al Jazeera-ն։

Բողոքի ակցիաները սկսվել են այն պատճառով, որ պաշտոնական աղբյուրները երիտասարդ աղջկա մահվան պատճառ են նշել սրտի հետ կապված խնդիրները։ Սակայն տեղի իրավապաշտպանները հայտնել են, որ Ամինին հոսպիտալացվել է ականջներից արյունահոսությամբ և գանգի կոտրվածքով։

Հարկ է նշել, որ Մահսա Ամինին Թեհրան էր գնացել հարազատներին տեսակցելու։ Այնտեղ նրան բերման է ենթարկել շարիաթի ոստիկանությունը՝ հատուկ ջոկատը, որը վերահսկում է կրոնական նորմերի պահպանումը։ Նրան մեղադրել են հիջաբը ոչ պատշաճ կրելու մեջ և տարել ոստիկանական բաժանմունք։ Մի քանի ժամ այնտեղ մնալուց հետո Ամինին հոսպիտալացվել է և հիվանդանոցում մահացել։

Մինչ բողոքի ցույցերը շարունակվում են՝ Իրանի ոստիկանության պետը հերքել է մեղադրանքները, թե «ոչ պատշաճ հիջաբ» կրելու համար ձերբակալված աղջիկը մահացել է ծեծի ենթարկվելու պատճառով։

Տաթև Ֆռանգյան