Իրանի նախագահը մեկնել է Նյու Յորք

Լուրեր

19.11.2026 | 11:39
Գնում ենք հանրաքվեի, եթե Սահմանադրությունն անցնում է, հաջորդ ընտրություններում վարչապետի թեկնածու չեմ առաջադրվում. Փաշինյան
19.11.2026 | 11:39
Ուկրաինայի ԶՈՒ-ն անուղղակիորեն հայտնել է Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի ավերվելու մասին
19.11.2026 | 11:30
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
19.11.2026 | 11:22
Հաջորդ ամիս այցելելու եմ Ադրբեջան. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:14
Ամփոփիչ մրցաշար. Ալկարասը և Տիաֆոն հաղթել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:11
Անհետ կորածների վերաբերյալ մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններն Ադրբեջանում են․ Փաշինյան
19.11.2026 | 11:05
Սի Ցզինպինի հետ հանդիպմանը Թրամփը բարձր է գնահատել իրենց անձնական հարաբերությունները
19.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 11:00
Արմավիր համայնքի ղեկավարը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
19.11.2026 | 10:51
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին․ երթևեկությունը դադարեցված է
19.11.2026 | 10:43
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն ու Լևոն Արոնյանը հաղթանակներ են տարել
19.11.2026 | 10:33
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են անցկացրել․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկել
19.11.2026 | 10:25
Մեկնարկել է կենսաթոշակառուների՝ անկանխիկ գործարքների դիմաց հոկտեմբեր ամսվա հետվճարների տրամադրումը
19.11.2026 | 10:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 19-ի դրությամբ
19.11.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մերժելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպման ցանկացած պլան՝ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին մեկնել է Նյու Յորք՝ «տնտեսական բազմակողմանիության միջոցով արդար միջազգային կարգը» հետապնդելու օրակարգով։ Այս մասին գրում է իրանական Tasnim գործակալությունը։

Երկուշաբթի առավոտյան Թեհրանից Նյու Յորք մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում Ռաիսին հայտարարել է, որ կօգտագործի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հնարավորությունը՝ հայտարարելու Իրանի ռացիոնալ և տրամաբանական դիրքորոշումների մասին:

«Քանի որ աշխարհում մեդիա տարածությունում գերիշխում են մեծ տերությունները և իշխանական համակարգերը, նման հնարավորությունները պետք է օգտագործվեն՝ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները պարզաբանելու և իրանական մեծ ազգի հանդեպ դաժանությունները հանրայնացնելու համար»,- ասել է Իրանի նախագահը։

Հաղորդվում է, որ Ռայիսիի հետ Նյու Յորք են մեկնել նախագահի առաջին տեղակալը, Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը և կառավարության մի խումբ անդամներ:

Իրանի նախագահի գլխավորած պատվիրակությունը Նյու Յորք է մեկնել՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանին։

Տաթև Ֆռանգյան