Հզոր «Նանմադոլ» թայֆունը շարժվում է դեպի ճապոնական Հոնսյու կղզի

Լուրեր

09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
Բոլորը

«Նանմադոլ» հզոր թայֆունը, որը կիրակի հարվածել է ճապոնական Կյուսյու կղզու հարավ-արևմտյան հատվածին, շարունակում է շարժվել դեպի հյուսիս-արևելք և արդեն հասել է մեծ քաղաք՝ համանուն պրեֆեկտուրայի մայրաքաղաք Ֆուկուոկա: Այս մասին գրում է The Japan Times-ը։

Երկուշաբթի առավոտվա դրությամբ՝ Կյուսյու կղզում փոթորկի զոհ է դարձել 2 մարդ, ավելի քան 300 հազար տնային տնտեսություն անջատվել է էլեկտրամատակարարումից։ Կագոսիմայի պրեֆեկտուրայից հետո Ֆուկուոկա, Կումամոտո, Միյաձակի և Նագասակի պրեֆեկտուրաները շտապ օգնություն են խնդրել՝ թայֆունի հետևանքները հաղթահարելու համար։

Ճապոնիայի օդերևութաբանական ծառայությունը, որին վկայակոչում է պարբերականը, հայտնել է, որ քամու պոռթկումները թայֆունի էպիկենտրոնում հասնում են ժամում 126 կմ-ի։ «Նանմադոլ»-ը շարժվում է դեպի հյուսիս-արևելք՝ Հոնսյու կղզի, որտեղ երեքշաբթի սպասվում են հորդառատ անձրևներ:

Տաթև Ֆռանգյան