Վիեննի քաղաքապետը դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա

Լուրեր

05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ընդունել է Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի փոխնախագահ, Վիեննի քաղաքապետ Թիերի Կովաքսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։

«Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի պաշտոնյային ստեղծված բարդ իրավիճակում Հայաստան այցելելու ու հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու համար:

Թիերի Կովաքսն իր հերթին վերահաստատել է, որ Հայաստանի կողքին են և դատապարտում են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակում Հայաստանի Հանրապետության և Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի տարածքային միավորների միջև ձևավորված բարեկամական սերտ կապերը, ինչպես նաև ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը, որի ցայտուն օրինակներից է #Գորիս-Վիենն բազմաոլորտ փոխգործակցությունը:

Возможно, это изображение 8 человек, люди сидят и в помещении

Ընդգծելով երկու երկրների միջև ապակենտրոնացված փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունն ու փոխադարձ ցանկությունը` զրուցակիցները քննարկել են Հայաստանի տարածքային միավորների և Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցերը:

Ֆրանսիական կողմը վերահաստատել է Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի մտադրությունը՝ զարգացնելու Սյունիքի մարզի հետ գործակցություն՝ փոխանցելով շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի ուղերձը, որ վերջինս պատրաստ է անձամբ այցելել Հայաստան ու Սյունիքի մարզում ստորագրել երկու տարածքային միավորների միջև համագործակցության հուշագիր։
Կողմերը պայմանավորվել են շարունակել հետևողական ու պարբերական աշխատանքները՝ Սյունիքի մարզի ու Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև առաջիկայում ստորագրվելիք համագործակցության հուշագրի տեքստում հնարավոր ոլորտները նախանշելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։