Տուգանքների մասով հասարակական ընկալումը դեռ միանշանակ չէ, ուստի փոփոխություններին պետք է ավելի սահուն անցնել. նախարարը ծխելու դեմ պայքարի նախագծի մասին

Լուրեր

13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
Բոլորը

Առողջապահության նախարարությունում քննարկվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ իրականացվող ընթացիկ ծրագրերն ու նախանշվել առաջիկայում իրականացվելիք մի շարք նախագծեր:

Ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շեշտել է համատեղ ծրագրերի կարևորությունն ու դրանց արդյունավետությունը բարձրացնելու հարցում վճռականությունը:

Եգոր Զայցևը կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի ղեկավարի և իր անունից շնորհավորել է նախարար Թորոսյանին՝ պաշտոնում նշանակվելու առիթով, ապա հրավիրել հունիսին Տալլինում կայանալիք միջազգային հանդիպմանը, որի շրջանակներում քննարկվելու են առողջապահական ոլորտին առնչվող առանցքային հարցեր:

ՀՀ առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի միջև համագործակցությունը ընթանում է երկամյա համագործակցության ծրագրերի շրջանակում: Համատեղ նախագծերից առանձնացվել են ծխելու դեմ պայքարի միջոցառումները և հասարակական վայրերում ծխելն արգելելու վերաբերյալ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը:

«Անձամբ մեծապես շահագրգռված եմ, որ այդ օրենքն ընդունվի, ու այն հաստատ կընդունվի: Սակայն տուգանքների մասով հասարակական ընկալումը դեռ միանշանակ չէ, ուստի փոփոխություններին պետք է ավելի սահուն անցնել: Օրենքի նախագծում որոշ դրույթներ կվերանայվեն, և այն կուղարկվի խորհրդարան»,-շեշտել է նախարարը:

Ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելմանն անդրադառնալով՝ Եգոր Զայցևը տեղեկացրել է, որ իրենց կազմակերպությունը պատրաստ է օժանդակել և հետազոտել, թե դրանց հետևանքով տարեկան որքան կորուստ է ունենում երկրի համախառն ներքին արդյունքը, և դրանց կանխարգելմամբ որքանով կարելի է տնտեսել այն: Հետազոտությունները կընդգրկեն Հայաստանի բնակչության սննդային սովորույթները, աղի՝ նորմայից ավելի օգտագործման հետևանքները և խոլեստերինի բարձր մակարդակը՝ հատկապես ռիսկային խմբերի մոտ:

Խիստ մտահոգիչ է գնահատվել Հայաստանում տրավմատիզմի հարցը՝ ամենատարբեր պատահարների հետևանքով բնակչության շրջանում վնասվածքների առաջացման խնդիրը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ուղղությամբ, հիմնվելով առկա ռազմավարության վրա,  մեկնարկ տալ նոր ծրագրի՝ աշխատելով Կրթության և գիտության նախարարության ու ճանապարհային ոստիկանության հետ՝ կենտրոնանալով հատկապես երեխաներին առնչվող խնդիրներին: «Վթարների վիճակագրության մեջ կարևոր է սկսել դիտարկել, թե որ դեպքերում են տուժողներն ամրագոտին կապած եղել, որ դեպքերում են երեխաները մեքենայում մանկական աթոռակի մեջ եղել»,-նկատել է առողջապահության նախարարը:

Արսեն Թորոսյանն ու Եգոր Զայցևը լուրջ քննարկում են ունեցել նաև Հայաստանում ապահովագրական ծրագրերի ընդլայնման շուրջ: ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը խոստացել է աջակցել խորհրդատվությամբ, որպեսզի ապահովագրության բաղադրիչը երկրում ընդլայնվի և առավել սահուն լինի:

Բուժքույրերի վերապատրաստման նոր ծրագիր ևս նախանշվել է՝ շեշտելով նրանց վերաորակավորման և մասնագիտական պարտականությունների ավելացման հարցը:

Հեպատիտի տարածման կանխարգելման և հիվանդացության վիճակի հետազոտության, անտիբիոտիկների անհարկի կիրառման դեպքերը կրճատելու ուղղությամբ նույնպես համատեղ քայլերի պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Ընդգծվել է, որ Հայաստանը լուրջ առաջընթաց ունի մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքերը կրճատելու առումով, ինչի մասին վիճակագրությունն է փաստում: