Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ՝ ընդգծելով սահմաններին լարվածության պահպանման փաստը
Քաղաքականություն
17.09.2022 | 13:16Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով սահմաններին լարվածության պահպանման փաստը:
Շառլ Միշելը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը:
Քննարկվել են իրավիճակի կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր: