Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալիուսսկին գրավի դիմաց ազատ կարձակվի. ՀՔԱՎ
Հասարակություն
25.05.2018 | 11:30Երեկ՝ մայիսի 24-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալիուսսկիի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի միջնորդությունը՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով խափանման այլընտրանքային միջոց գրավ կիրառելու վերաբերյալ:
Բ. Կալիուսսկին ազատ կարձակվի գրավը վճարելուն պես:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Միգրացիոն ծառայությունը ապաստան հայցողի վկայական է տրամադրել նրան: