Մեր ԶՈւ-ն Ջերմուկում շրջափակել է հակառակորդի մխրճված խմբերը. ԳՇ պետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 16:56
Աննա Վարդապետյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարն ու ապօրինի ակտիվների բռնագանձման հարցերը
25.11.2026 | 16:44
Հայտնի են ամենաշատ մրցանակային գումար ստացած թենիսիստները 2026-ին
25.11.2026 | 16:37
Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինայում օտարերկրյա զորակազմերի տեղակայումն անընդունելի է
25.11.2026 | 16:28
Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. գործն արդեն դատարանում է
25.11.2026 | 16:17
«Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է նոր Սահմանադրության, հայ գերիների և այլ հարցեր
25.11.2026 | 16:08
Արթուր Դանիելյանն ազատ է արձակվել. նրա խափանման միջոցը փոխվել է
25.11.2026 | 16:06
«Ես մի քանի սարսափելի սխալ եմ թույլ տվել». Ջենսեն Հուանգը ներողություն է խնդրել Nvidia-ի աշխատակիցներից
25.11.2026 | 15:55
Երևանում 1,9 հա հողամասի օտարման հետևանքով պետությանը 445 մլն դրամի վնաս է պատճառվել․ Դատախազությունը պահանջում է չեղարկել սեփականության գրանցումը
25.11.2026 | 15:51
SpaceX-ի պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանում Grok-ի կիրառման և երեք արբանյակ ուղեծիր դուրս բերելու հնարավորությունները
25.11.2026 | 15:49
Ադրբեջանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր են ստորագրել
25.11.2026 | 15:40
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Դեմոկրատական ազգային կոմիտեի անդամի հետ․ քննարկվել է Հայաստանին երկկուսակցական աջակցության շարունակականությունը
25.11.2026 | 15:32
Լիտվան Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս ունի․ ԱԳ նախարար
25.11.2026 | 15:24
Խոսեպ Գվարդիոլան հայտնել է՝ ինչու է հրաժարվել գլխավորել Իտալիայի հավաքականը
25.11.2026 | 15:17
Պեսկովը հայտարարել է Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցի նախապատրաստման մասին
25.11.2026 | 15:12
«Դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ». Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը
Բոլորը

Նախկինում Ջերմուկի մատույցներից ադրբեջանական զորքերի հեռավորությունը եղել է 11, հիմա դարձել 4,5 կմ:

«Ջերմուկից այդ հեռավորության վրա  հակառակորդի միայն մեկ՝ 10-12 զինծառայողից կազմված խումբ է տեղակայված»,- լրագրողների հետ զույցում նշեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ հավելելով, որ այդ խումբը կտրված է իր ստորաբաժանումներից, գտնվում է բլրի գագաթին:

«Կենսունակության տեսանկյունից, եթե այդ հակառակորդի այդ խմբի սնուցում չլինի, հատուկ պատրաստված ստորաբաժանում լինի, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները լրիվ կսպառվեն և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալ: Խումբը կողքերից շրջափակված է մեր ստորաբաժանումների կողմից, այսինքն՝ մարտավարական իրադրությունը գնահատում եմ կայուն, մեր հմուտ գործողությունների արդյունքում այդ խումբն այդտեղից կհեռանա:

Չենք թույլատրի, որ ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք չի լինի, և կենսունակությունը կորցնելով՝ խումբը հետ կքաշվի, կմիանա իրենց հիմնական ստորաբաժանումներին, որոնք Ջերմուկի մատույցներից առավել մեծ խորությունների վրա են՝ 7, 8, 10 կմ հեռավորության վրա։

Հյուսիսային հատվածում այսօր տեսախցիկներով դիտարկել ենք, որ հակառակորդի մոտ 50-60 հոգանոց խումբ հետ է քաշվել դեպի ՀՀ պետական սահման»,- նշեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ ընդգծելով՝ մեր ԶՈւ-ն Ջերմուկում շրջափակել է հակառակորդի մխրճված խմբերը, և իրադրությունը գտնվում է մեր վերահսկողության տակ։

Մանրամասները՝ տեսանյութում։