Սյունիքի մարզում գերու փոխանակում է տեղի ունեցել
Քաղաքականություն
16.09.2022 | 16:42Երեկ Սյունիքի մարզում տեղի է ունեցել գերիների փոխանակում։ Սեպտեմբերի 15-ին զոհերի դիերը հանելու նպատակով Ներքին Հանդի տարածք գնացած ԱԻՆ աշխատակիցը գերության մեջ է հայտնվել․ նրան փոխանակել են հայկական կողմում գտնվող ադրբեջանցի գերու հետ։ Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 13-ին կեսգիշերից ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 135 զոհ, գերության մեջ հայտնվածների և տուժածների թվի մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չի հրապարակվում։
Նարեկ Կիրակոսյան