Նենսի Փելոսին գալիս է՝ ՀՀ-ին աջակցելու․ ՌԴ-ն պիտի՛ դուրս մղվի ռեգիոնից, միայն այստեղ է մնացել․ Կարեն Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ

-Ադրբեջանական ռազմական ագրեսիայի և լայնածավալ պատերազմի պայմաններում ՀՀ կժամանի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Ըստ ամերիկյան Politico-ի՝ Փելոսի այցն աջակցություն է Ադրբեջանի հետ մահացու կռվի մեջ գտնվող երկրին՝ Հայաստանին։ Երևանում նախատեսվում է հանդիպում Փաշինյանի և այլ պաշտոնյաների հետ։ Ի՞նչ նշանակություն ունի այս այցը։

-Նենսի Փելոսին օրենսդիր իշխանության ղեկավարն է, ազդեցությամբ երկրորդն է։ Ի՞նչ մեսիջ ունի նրա այցը։ Շաբաթներ առաջ Փելոսիի այցը Թայվան նշանակում էր՝ չսկսել պատերազմ, իսկ այցը Կիև ուրիշ մեսիջ էր, նշանակում էր՝ մենք ձեզ հետ ենք, և դուք հաղթելու եք։

-Հիշեցնենք, որ Թայվանը հակամարտության մեջ է Չինաստանի հետ․․․

-Թայվանը չիպեր արտադրող ամենակարևոր երկիրն է։ Ամերիկան ազդեցությամբ երկրորդ, դե յուրե՝ երրորդ մարդուն ուղարկել է Թայվան, այն երկիր, որի կարևորությունն իր տնտեսության համար անգնահատելի է․․․ Ամերիկան ոչ մի բան չի անում առանց տնտեսական շահի։ Նենսի Փելոսիի այցը Հայաստան ունի տնտեսական արմատներ, նույնիսկ եթե Դուք, պարո՛ն Փաշինյան, դա չեք հասկանում կամ փորձում եք քողարկել։ Նենսի Փելոսին Հայաստան հենց այնպես չի գալիս, գալիս է Սյունիքի համար։ ԱՄՆ դեսպանն ամբողջ գարուն ապրում էր Սյունիքում ո՛չ նրա համար, որ Պուտինը զանգի Փաշինյանին ու ասի՝ Սյունիքում «միջանցք» եմ ուզում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան