Մենք չենք տեսնում որևէ նշան, որ ռուսական ջանքերը նպաստել են վերջին հրադադարի ապահովմանը․ ամերիկացի պաշտոնյա

Լուրեր

05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
Բոլորը

Ամերիկացի մի պաշտոնյա մի շարք մանրամասներ է հայտնել ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դադարեցման հարցում Վաշիգտոնի ջանքերի մասին։ Al Arabiya-ն գրում է, որ պաշտոնյան անանունության պայմանով լրագրողների հետ զրույցում կրկնել է ԱՄՆ-ի նախկին կոչերը՝ ավելի անմիջական ներգրավվածություն ցուցաբերելու՝ Երևանի և Բաքվի միջև կայուն լուծման հասնելու համար, բայց նաև քննադատել է  Հայաստանի ներսում իրականացվող գնդակոծությունները:

«Մենք պետք է մտածենք նաև Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների և անվտանգության մասին, որը եղել է այս հակամարտության կարևոր տարրը։ Բայց կարծում եմ, որ այս շաբաթ նաև աչք էր զարնում ինքնիշխան Հայաստանի տարածքի գնդակոծման հետ կապված մտահոգությունը»,- ասել է պաշտոնյան:

Խոսելով վերջին հրադադարի հարցում Ռուսաստանի դերակատարման մասին՝ պաշտոնյան նվազեցրել է Մոսկվայի դերը։

«Ես կասեի՝ մենք չենք տեսնում որևէ նշան, որ ռուսական ջանքերը նպաստել են այս շաբաթվա վերջին հրադադարի ապահովմանը»,- ասել է Պետքարտուղարության պաշտոնյան:

Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ը կքննարկի Ադրբեջանի ռազմական օգնության կրճատումը այն բանից հետո, երբ Բաքուն այս շաբաթ հարձակվել է Հայաստանի տարածքների վրա, պաշտոնյան նշել է, որ դեռ վաղ է ասել:

«Մենք դեռ սկզբնական շրջանում ենք, և կարող եմ ասել, որ մենք դեռ փորձում ենք հասկանալ, թե կոնկրետ ի՞նչ է տեղի ունեցել տեղում: Պատճառը դա է, որ մեր կոչն ի սկզբանե եղել է բռնության անհապաղ և լիարժեք դադարեցումը»,- ասել է պաշտոնյան։

Նա նշել է, որ հիմա ավելի շատ կենտրոնացած են այն խնդրի ուղղությամբ, որ երկու կողմերն էլ պահպանեն այդ հրադադարը։

Էմմա Չոբանյան