Դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերը զգայուն են և առանց սրացումների չեն անցնում․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
Բոլորը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվում է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ ՀՀ ներկայացրած դիմումը։ Քննարկման ընթացքում ունեցած ելույթում ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարեց, որ ռուս զինվորականները սերտ կապի մեջ են իրենց ադրբեջանցի և հայ գործընկերների հետ՝ զորքերը ելման դիրքեր վերադարձնելու համար։ Վերջինս նաև նշել է , որ, ցավոք, դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերը զգայուն են և առանց սրացումների չեն անցնում։

«ՌԴ-ն ծայրահեղ անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրմամբ, ինչի արդյունքում մեծ թվով մարդիկ են զոհվել, կան նաև քաղաքացիական անձանց շարքում տուժածներ։ Մենք անընդունելի ենք համարում ուժի կիրառումը, հույս ունենք Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունների պահպանման վրա: Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին՝ զերծ մնալ լարվածության աստիճանը մեծացնող քայլերից, ինչպես նաև կատարել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները»,- ասաց Նեբենզյան։

«Ցավոք, ինչպես ցույց տվեցին սեպտեմբերի 12-ի ու 13-ի դեպքերը դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերը միանգամայն զգայուն են և առանց սրացումների չեն անցնում »,- հայտարարեց նա։

Նեբեզնյան նաև հավելեց, որ իրավիճակը կայունացնելու համար Ռուսաստանի ղեկավարությունը սերտ կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ, իսկ ռուս զինվորականները կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ՝ կայուն հրադադարի հասնելու և հայկական և ադրբեջանական զորքերին իրենց սկզբնական դիրքերը վերադարձնելու համար:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթև Ֆռանգյան