Փաշինյանը ճակատագրական որոշում պիտի՛ ընդունի՝ դո՛ւրս բերեք ՀՀ-ն ՀԱՊԿ-ից․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարում է՝ վաղուց հասունացել է ժամանակը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կասեցնի իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։

«Այդ պարագայում արդեն ՀՀ-ն ԵՄ-ից և ԱՄՆ-ից կարող է ստանալ մեկից չորս միլիարդ դոլարի ռազմական աջակցություն՝ զենք ու զինատեսակներ, զինծառայողներին ժամանակակից պատերազմներ մղելու տեխնոլոգիաներով մարզելու, վարժելու, զինելու մարտավարության ուսուցում։ Մենք դրա կարիքը ունենք։ Դա արել է Ադրբեջանը, ինչից հետո է 2020-ին հարձակվել ՀՀ-ի վրա։ Եթե դա չենք անում, եթե նորից կառչելու ենք ՀԱՊԿ-ից, եթե կառչելու ենք Պուտինի բարի կամքից, մենք ՀՀ-ն տանելու ենք փակուղի և նորից ստեղծելու ենք մի իրավիճակ, երբ հայտնի չէ, թե որ ամսի որ օրը Իլհամ Ալիևը կարթնանա ու կորոշի՝ երբ է հարձակվում ՀՀ-ի կամ ԼՂ-ի սահմանների վրա»,- Factor TV-ին տված հարցազրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ, հրապարակախոս Անահիտ Ադամյանը։

Նա պահանջում է ՀՀ վարչապետից գնալ կտրուկ լուծումների և «վերջապես կայացնել այդ ճակատագրական որոշումը»։

Հիշեցնենք, որ թեև Հայաստանն Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո դիմել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին, այդուհանդերձ, նրանք չեն կատարել ռազմավարական դաշնակցի պարտավորությունները և ռազմական աջակցություն ցույց չեն տվել ՀՀ-ին։ Միայն հաջորդ շաբաթ է ՀՀ ժամանելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ ԱՄՆ-ը և Ֆրանսիան հրապարակային հայտարարություններով Ադրբեջանին թիրախավորել են որպես ՀՀ տարածքների, քաղաքացիական բնակչության նկատմամբ ագրեսիա իրականացրած կողմ և անմիջապես Ալիևին կոչ են արել դուրս հանել զորքերը ՀՀ տարածքներից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան