Ինքնաբուխ հավա՞ք․ ամբողջ տեխնիկայով հավաքված 5 րոպեում ինքնաբուխ հավաք եղա՞վ․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ամբողջ գիշեր ԱԺ բակում մարդիկ փնտրել են պատգամավորներ, հոխորտացել են, հասցեներ են հրապարակել․ անձնական տվյալների հրապարակումը, առանց տվյալ անձանց թույլտվության,  օրենքով արգելվում է, և միևնույն ժամանակ այդ համատեքստում բռնության կոչեր անելը Քրեական օրենսգրքով դատապարտելի արարք է»,- ԱԺ ամբիոնից այս մասին նշեց իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանը։

«Այսօր առվոտյան ժամը 9․00-ից պատգամավորներն այստեղ են, մեզ փնտրում էիք, մենք տեղում ենք։ Հասկանում եմ, որ գիշերով շոուն ավելի ազդեցիկ է լինում, բայց մենք եկել ենք ԱԺ, եթե ինչ-որ հարց կա քնարկելու, ապա եկեք»։

Պատգամավորն ընդգծեց, որ այս պատերազմական իրավիճակում, երբ որ զինվորը կռվում է և փորձում է պաշտպանել ՀՀ սահմանները, բոլորը պարտավոր են միավորվել։

Անդրադառնալով դիտարկումերին, որ ԱԺ դիմաց երեկ կայացած բողոքի ակցիան ինքնաբուխ է եղել, պատգամավորը  նշեց․ «Ինքնաբուխ հավա՞ք․ ամբողջ տեխնիկայով պատրաստված 5 րոպեում ինքնաբուխ հավաք եղա՞վ։ Ո՛չ, ամբողջ օրը սպասել էիք ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին, գիտեիք, որ Նիկոլ Փաշինյանը խոսելու է, և ոնց էլ չլինի մի այնպիսի արտահայտություն կանի, որը կկարողանաք մանիպուլացնել։ Շնորհավորում եմ, գտաք, թեև ամեն ինչ հստակ էր ասված»։

Մանրամասները՝ տեսանյութում։