Անիում դադարեցվել է քարոզարշավը․ համայնքապետի 3 թեկնածուներն էլ հանդես են եկել հայտարարությամբ

Լուրեր

04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
04.11.2026 | 17:41
Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
04.11.2026 | 17:30
Ինչպե՞ս են էլեկտրական ավտոմեքենաները փոխում հայաստանյան ավտոշուկան․ Ժամանակն է անցնելու էլեկտրական լուծումների 
04.11.2026 | 17:20
«Անկախ դիտորդը» պահանջում է վերանայել Բաղրամյանում ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումը․ անկուսակցական թեկնածուները գերազանցում են թույլատրելի շեմը
04.11.2026 | 17:09
Մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է սկսել 10 ջրամբարի շինարարություն․ Ջրային կոմիտե
04.11.2026 | 16:58
Իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում իրականացվող շինարարական ծրագրերին․ Իրանի դեսպան
04.11.2026 | 16:49
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
Բոլորը

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում, որտեղ 10 օրից՝ սեպտեմբերի 25-ին, տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ և բավական թեժ մրցակցություն է ծավալվել երեք քաղաքական ուժերի միջև, դադարեցվել է քարոզարշավը։

Մրցակցող քաղաքական ուժերը հայտարարություններ են տարածել՝ ցավակցություններ հայտնելով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով նահատակվածների հարազատներին։

Նորաստեղծ «Հայկական երազանք» կուսակցության ցուցակը գլխավորող Ագուն Սաղաթելյանը՝ կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի եղբորորդին, որը որպես կամավոր՝ մասնակցել է թե՛ քառօրա և թե՛ 44 օրյա պատերազմին, իր պատարաստակամություն է հայտնել նորից ռազամաճակատ մեկնելու։

Նա մասնավորապես գրել է․ «Հարգելի հայրենակիցներ, պայմանավորված սեպտեմբերի 13-ի գիշերը թշնամու կողմից սանձազերծված ռազմական գործողություններով և մեր սահմաններին առաջացած լարված իրավիճակով` տեղեկացնում ենք ձեզ, որ մեր թիմը որոշում է կայացրել այս պահին դադարեցնել ՏԻՄ նախընտրական քարոզարշավը մինչև իրավիճակի հետագա և ամբողջական կայունացումը։

Մեր խորը ցավակցությունն ենք հայտնում հայրենիքի պաշպանության սուրբ գործում նահատակված հերոսների ընտանիքներին։

Մեր զորակցությունն ենք հայտնում Հայ Զինվորին ու Հայոց Բանակին և յուրաքանչյուր պահի պատրաստ ենք դառնալ դրա մի մասը։
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ԱԶԳԻՆ ՀԱՅՈՑ»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արման Սարիբեկյանն էլ, միասնականութան կոչ է արել՝ գրելով․
«Հարգելի հայրենակիցներ, սահմանային լարված իրավիճակից ելնելով` անորոշ ժամանակով դադարեցնում ենք մեր նախընտրական քարոզարշավը։
Ցավակցում եմ զոհված հերոսների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում եմ ցանկանում մեր վիրավոր տղաներին։ Միասնականություն և ողջախոհություն բոլորիս»։

Անիի գործող համայնքապետ, «Ազգ-համայնք» դաշինքը գլխավորող Արտակ Գևորգյանն էլ՝ Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի սանիկը, գրել է․

«Հարգելի՛ անեցիներ,

երկրում լարված իրավիճակով պայմանավորված՝ մեր քարոզարշավն անորոշ ժամանակով դադարեցնում ենք։
Աստված պահապան հայ զինվորին, խաղաղություն և ամրություն մեր սահմաններին»։

Հիշեցնենք, որ Անի խոշորացված համայնքում թեկնածուների ընդհանուր թիվը 147 է, 132-ը կուսակցականներ են, 15-ն՝ անկուսակցական։
Պայքարի դուրս եկած երեք քաղաքական ուժերից ամենաշատ թեկնածուներ ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ցուցակում 63 հոգի, «Ազգ-համայնք» դաշինքի ցուցակում 61 թեկնածու է, «Հայկական երազանք» կուսակցությանը՝ 23։

Արմիկ Մովսիսյան