44-օրյա պատերազմի մասնակից հերթական ադրբեջանցիներն են ինքնասպան եղել․ 43 ադրբեջանցի է կյանքին վերջ տվել

Լուրեր

03.11.2026 | 20:06
Փաշինյանը Բրյուսելում պատասխանել է Euronews-ի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:00
Իշխանությունն ասում է՝ ժամանակ չկա, Սահմանադրության նախագիծը հրապարակում ենք, բայց մեղադրեց խորհրդին․ հաշտ չենք դրա հետ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:52
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
03.11.2026 | 18:27
Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին
03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում շարունակվում են 44-օրյա պատերազմի մասնակիցների շրջանում ինքնասպանությունների դեպքերը։ Մասնավորապես, տեղական լրատվամիջոցները գրում են, որ այսօր հիվանդանոցում մահացել է պատերազմի մասնակից Էլնուր Ռուստամովը, որն ինքնահրկիզվել էր՝ ի նշան Խազար շրջանի իշխանությունների կամայականությունների դեմ բողոքի։

Ռուստամովն ինքնահրկիզվել էր սեպտեմբերի 12-ին, նա մարմնի 70 տոկոսի այրվածք էր ստացել։

Հաղորդվում է նաև, որ այսօր Մինգեչաուրում կախված վիճակում հայտնաբերվել է պատերազմի մասնակից, 35-ամյա Էլվին Ֆիզուլի Աբիշովի մարմինը։ Նշվում է, որ Աբիշովը մասնակցել է Արցախյան երկրորդ պատերազմին, նույնիսկ մեդալով պարգևատրվել։

Ընդհանուր առմամբ, արդեն իսկ պատերազմի մասնակից 43 ադրբեջանցի է ինքնասպան եղել, 50-ից ավելին էլ՝ ինքնասպանության փորձ կատարել։

Իշխանությունների անտարբերության, սոցիալական, առողջական ու տարբեր խնդիրների չլուծման պատճառով պատերազմի մասնակից ադրբեջանցիները դիմում են նման քայլի։ Նրանք նաև պարբերաբար բողոքի տարբեր ակցիաներ են կազմակերպում։

Էմմա Չոբանյան