Արևմուտքն Ադրբեջանին ագրեսոր ճանաչեց․ դա կքանդի ռուս-թուրքական մեղրամիսը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մոլորակի վրա ամենաբարձր մարմինն է, որն օժտված է ամենալայն գործիքներով՝ միջամտելու պետությունների հարաբերություններին, որտեղ պատերազմի վտանգ կա։ Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը պնդում է, որ ՌԴ-ն իր դիրքավորումը ձևավորեց ՄԱԿ-ի ԱԽ նիստում այնպես, որ իր ռազմական ներկայությունը հարցի տակ չպիտի դրվի, որպեսզի դեմ չքվեարկի բանաձևին․ «Հայաստանի իշխանությունը չէր կարող չդիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, հակառակ դեպքում՝ նրան կմեղադրեին, որ ինքը նույնպես օժանդակում է հակամարտության ընդլայնմանը՝ բանակցությունները տապալելուն մասնակից է»։

Քաղաքագետը նշում է, որ ԱՄՆ-ը բացահայտ ագրեսոր կողմ է ճանաչում Ադրբեջանին, որի կողմից ՀՀ տարածքի թիրախավորման կոնկրետ հայտարարություն է արել ԱՄՆ Պետքարտուղարությունը, իսկ պետքարտուղար Բլինքենը Ալիևին կոչ է արել դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից և դադարեցնել ռազմական գործողությունները․ «Դա արվեց հայտարարությունների մակարդակով, հիմա խոսքը գնում է, որ Ադրբեջանին ագրեսոր ճանաչելը տեղ գտնի նաև ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի մեջ»։

Այստեղ նա տեսնում է սցենար, որ Թուրքիան փորձի ՌԴ-ի միջամտությամբ կանխել Ադրբեջանին ագրեսոր ճանաչելը։

«Ադրբեջանին ագրեսոր ճանաչելը քանդում է ռուս-թուրքական հարաբերությունների կառուցվածքը՝ մեղրամիսը, ինչը հասկանում է Արևմուտքը»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան