Երեկ ունեցանք մարտական հաջողություններ․ հետո սկսվեց ինֆորմացիոն դիվերսիա․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

«Երեկ շարունակվեցին մարտերը, մենք ունեցանք մարտական որոշակի հաջողություններ: Դրանից հետո ՀՀ վարչապետն այս բարձր ամբիոնից հայտարարեց, որ ՀՀ-ն իր սուվերեն տարածքից մի միլիմետր անգամ չի պատրաստվում զիջել ոչ ոքի, որ մենք պատրաստ ենք մեր տարածքի ամեն մի միլիմետրի համար կռվել»,- այս մասին նշեց ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ ամբիոնից անդրադառնալով վարչապետի երեկվա ելույթին, ինչպես նաև սահմանային իրավիճակին:

«Ի՞նչ եղավ դրանից հետո: Սկսվեց ինֆորմացիոն դիվերսիա կոլաբորացիոնիստական ուժերի կողմից, ովքեր ղեկավարվում են Հայաստանից դուրս գտնվող կենտրոններից, ովքեր անհայրենիք սրիկաների նման սնվում են Հայաստանից դուրս գտնվող կենտրոններից, ստացան հրահանգ Հայաստանի զինվորների թիկունքում բացել երկրորդ ճակատը, հրապարակեցին մի կեղծ փաստաթուղթ, որն իբր ստորագրվել է կամ ուր որ է կստորագրվի, որն ընդհանրապես գոյություն չունի որպես այդպիսին: Հետո վարչապետի ելույթից մի րոպեանոց հատված կտրեցին ու փորձեցին չգիտեմ ինչ կերպ ներկայացնել ու՝ հասեք, փրկեք, ստորագրում է․․․

Այդ ընթացքում սկսեցին զանգել սահմանամերձ բնակավայրեր, թե իբր՝ հանձնել է, փախեք, փրկվեք: Ու այս ամենը նրա համար, որովհետև շատ խիստ ազդվել էին ՀՀ զորքերի՝ երեկ տված կատաղի մարտերից, այն դիմադրությունից, որ ցույց էին տվել մեր տղերքը, ու ամենակարևորը՝ խիստ վրդովված էին նրանք ու նրանց տերերը, որ ՀՀ վարչապետն այս ամբիոնից հայտնեց, որ միջանցք չի տալու․․․

Փա՛ռք մեր բանակին, որ երեկ, չնայած այս տեղեկատվական դիվերսիային, չնայած Երևանի սրտում արված դիվերսիային, չեն տրվել դրան, ամուր են մնացել իրենց տեղերում, չեն բարոյալքվել»,- նշեց Ալեքսանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։