Եվրոպական երկրները պետք է դադարեն հանցավոր Ադրբեջանին վերաբերվել որպես լիիրավ գործընկերոջ և նրանից գազ գնեն․ ֆրանսիացի պատգամավորի ելույթը Եվրախորհրդարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ոչինչ չի կարող արդարացնել Ադրբեջանի հանցավոր ագրեսիան Հայաստանի դեմ. Եթե ​​մենք հիմա գործենք, կարող ենք դադարեցնել այս պատերազմը։ Եվրախորհրդարանում ունեցած ելույթում այս մասին հայտարարել է ԵԽ պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին։

Նա եվրոպացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի Զինված ուժերի հարձակումը՝ քաղաքների, գյուղերի հրետակոծություն, որի ընթացքում թիրախավորվել է նաև խաղաղ բնակչությունը, հավելելով, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 49 զինվորական և 3 քաղաքացիական անձ է զոհվել։

«Ոչինչ, ոչինչ չի կարող արդարացնել այս ագրեսիան։ Երկու տարի առաջ, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա։ Այս անգամ նրանք հարձակվում են հենց Հայաստանի Հանրապետության տարածքի վրա։ Հարգելի՛ գործընկերներ, մենք առանց վարանելու աջակցում ենք ուկրաինացի ժողովրդին, որը հարձակման է ենթարկվել Ռուսաստանի կողմից։ Մենք պետք է նույնքան հստակ դատապարտենք Ալիևի ռեժիմի հանցավոր ագրեսիան։ Տիկի՛ն նախագահ, խնդրում ենք դա անել խորհրդարանի անունից այս հրատապ իրավիճակում։ Մեր հստակ դիրքորոշումը կարող է կանգնեցնել այս պատերազմը և կանխել Ադրբեջանին իր հանցավոր ծրագրի իրականացման ճանապարհին»,- հայտարարել է Բելամին։

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորի խոսքով՝ եվրոպական երկրները պետք է դադարեցնեն այդ հանցավոր պետությանը վերաբերվել որպես լիիրավ գործընկեր և ֆինանսավորել այդ սպառնալիքը՝ նրանից գազ գնելով։ Ըստ Բելամիի՝ պետք է արագորեն Ադրբեջանի դեմ պատժամիջոցների արդյունավետ փաթեթ նախապատրաստել և անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել:

«Մենք պետք է դա անենք, որպեսզի ապահովենք սեփական մայրցամաքի անվտանգությունը։ Մենք պետք է դա անենք Հայաստանի ժողովրդի համար»,- իր ելույթը եզրափակել է Ֆրանսուա-Քսավիե Բելամին՝ արժանանալով Եվրախորհրդարանի պատգամավորների բուռն ծափահարություններին։