Համաշխարհային բանկը մեզ համար եղել է իրական և հուսալի գործընկեր. Մհեր Գրիգորյան

Լուրեր

03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
03.11.2026 | 18:27
Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին
03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեին: Առանձնազրույցի ընթացքում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ՀԲ խմբի կազմակերպություններին ռազմավարական համագործակցության համար և կարևորել դրա արդյունավետ շարունակականությունը:

Քննարկվել են ընթացիկ ծրագրերը կենսական նշանակության ենթակառուցվածքների բարելավման, մարդկային կապիտալի զարգացման, պետական կառավարման համակարգի արդիականացման, թվայնացման և այլ ոլորտներում:

Երեկոյան փոխվարչապետը մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի խմբի գործընկերության 30-ամյակին նվիրված հոբելյանական ընդունելությանը, որտեղ հանդես է եկել ելույթով:

ՀՀ կառավարությունը ներկայացրել է փոխվարչապետի ելույթը.

«Մեծարգո տիկին Բյերդե,

Ձերդ գերազանցություն հարգարժան դեսպաններ,

Տիկնայք և պարոնայք,

Պատիվ ունեմ անձամբ իմ և Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից շնորհավորելու բոլորիս Համաշխարհային բանկի խմբի հետ մեր համագործակցության հոբելյանական 30-ամյակի կապակցությամբ:

Պատմության համար գուցե ոչ այնքան երկար, բայց ամենատարբեր իրադարձություններով խտացված այս ժամանակաշրջանում Բանկը մեզ համար եղել է իրական և հուսալի գործընկեր:

Հատկանշական է, որ մեր առաջին համատեղ ներդրումային ծրագիրն ուղղված է եղել Հայաստանի նորագույն պատմության ամենածանր արհավիրքներից մեկի՝ 1988 թվականի երկրաշարժի հետևանքների մեղմմանը:

Այդ ծրագրից ի վեր մենք աշխատել ենք միասին տարաբնույթ ոլորտներում 100-ից ավելի ծրագրերի իրականացման վրա՝ համագործակցելով ավելի քան 2.5 միլիարդ դոլար արժողությամբ պորտֆելի շրջանակներում:

Կցանկանայի ընդգծել, սակայն, որ Համաշխարհային բանկի խմբի կազմակերպությունները երբեք չեն եղել պարզապես ֆինանսական գործընկերներ մեզ համար:

Համաշխարհային բանկի խումբն առանցքային դեր է ունեցել Հայաստանում հիմնարար բարեփոխումների իրականացման գործընթացում՝ իր փորձագիտական ներուժով հարստացնելով մեր ջանքերը՝ կառավարման բարելավման, ինստիտուցիոնալ կայացման, կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսության մրցունակության բարձրացման, մարդկային կապիտալի զարգացման և այլ կարևոր ոլորտներում:

Մեր համատեղ ծրագրերը մշտապես ունեցել են ռազմավարական նշանակություն Հայաստանի համար, բարելավել են մեր քաղաքացիների կյանքի որակը և նպաստել են Հայաստանի շարունակական զարգացմանը:

Այս առումով կցանկանայի հատկապես ընդգծել բնական ռեսուրսների կառավարմանն ու կենսական նշանակության ենթակառուցվածնքերի բարելավմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև առանձնացնել մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված մեր ջանքերը՝ կրթության բարելավման, սոցիալական պաշտպանության բարձրացման և առողջապահական համակարգի արդիականացման ուղղություններով:

Անհրաժեշտ եմ համարում մատնանշել նաև Բանկի խմբի գործընկերների արժեքավոր համագործակցությունը Հայաստանում մասնավոր հատվածի հետ, ինչը չափազանց կարևոր է մեր երկրի տնտեսական զարգացման համար՝ ընդհանրապես, և մասնավոր հատվածում թափանցիկ և հաշվետվողական միջավայրի ձևավորման առումով՝ մասնավորապես:

2020 թվականի արհավիրքները և բարդ տարածաշրջանային զարգացումները՝ մեր երկրի համար հնարավոր ծանր տնտեսական հետևանքներով հերթական անգամ ընդգծեցին համատեղ աշխատելու և ռեսուրսները կոնսոլիդացնելու հրամայականը:

Ես վստահ եմ, որ մենք դեռ բազմաթիվ առիթներ կունենանք միասին նշելու համագործակցության հոբելյաններ:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել արգասաբեր գործընկերության համար՝ ընդգծելով թե՛ Վաշինգտոնի, թե՛ Երևանի մեր գործընկերների անձնվեր աշխատանքը՝ ուղղված մեր երկրի բարգավաճմանն ու շարունակական զարգացմանը:

Շնորհակալություն»: