ՀՀ ՍԱՊԾ-ն աջակցության առաջարկով դիմել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը

Լուրեր

12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողները քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:14
19-ամյա Միրա Անդրեևան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:06
Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը դարձել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա
12.11.2026 | 14:03
Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»
12.11.2026 | 13:55
Լևոն Քոչարյանի օգնականը դատի է տվել Ազգային ժողովի աշխատակազմին․ պահանջում է թույլատրել իր մուտքը խորհրդարան
12.11.2026 | 13:48
Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է մինչև 2017 թվականի ավարտը մշակել սննդամթերքի անվտանգության ոլորտում ռիսկերի գնահատման մոդել, իսկ 2018-2021 թվականների ընթացքում ներդնել այն և կիրառել ռիսկերի կառավարման մեխանիզմներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այս ուղղությամբ համագործակցության ու տեխնիկական աջակցության առաջարկով դիմել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը (FAO/ՊԳԿ)՝ կարևորելով կազմակերպության փորձն ու փորձագիտական կարողությունները: Ակնկալվում է, որ համագործակցության արդյունքում կբարելավվեն Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտում ռիսկերի գնահատման կարողությունները՝ նպաստելով ռիսկերի գնահատման վրա հիմնված պետական վերահսկողության իրականացմանը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրավերով Հայաստանում է գտնվում այս հեղինակավոր կազմակերպության պատվիրակությունը՝ Մերի Քեննի գլխավորությամբ: Որպես աջակցության առաջին քայլ, հունիսի 28-ին կազմակերպվել էր «Սննդամթերքի անվտանգության կարողությունների հզորացում՝ ոլորտի ռիսկերի կառավարման նպատակով» աշխատաժողովը՝ ինչպես Ծառայության, այնպես էլ շահագրգիռ նախարարությունների և կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Այս առաքելությունը մեծ նշանակություն ունի սննդամթերքի անվտանգության հարցում որակական նոր փուլի անցնելու և ոլորտի զարգացումն ապահովելու տեսանկյունից»,- ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ մասնավորեցրել է ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը: Ըստ նրա՝ ծրագիրը, որը նախատեսվում է մշակել, մեծապես նպաստելու է ոլորտում ռիսկերի գնահատման մեխանիզմների ներդրմանը, կարողությունների զարգացմանը, ինչպես նաև կառավարման ու վերահսկման հնարավորությունների ընդլայնմանը:

ՊԳԿ փորձագետ Ժան Չարլզ Լեբլանկը ներկայացրել է սննդամթերքի վերահսկողության և ռիսկերի վերլուծության ոլորտներում կիրառվող ժամանակակից միջոցներն ու միջազգային փորձը, ռիսկերի գնահատման սկզբունքներն ու արդյունքների օգտագործման մեթոդները:

Աշխատաժողովի ընթացքում նաև ներկայացվել են սննդամթերքի անվտանգության համակարգի կառավարման՝ մեր երկրի առանձնահատկությունները, ոլորտի օրենսդրությունը, սննդամթերքի անվտանգության հետ առնչվող կենդանիների առողջության հետ կապված հիմնահարցերը: Մասնակիցներն անդրադարձել են նաև ռիսկերի գնահատման և դրա վրա հիմնված ծրագրերի իրականացման համար կարևոր գործառույթներին, ոլորտի բացերին ու մարտահրավերներին, ինչպես նաև հզորացման կարիք ունեցող կարողություններին:

ՊԳԿ փորձագետների հետ հունիսի 26-30-ը տեղի ունեցած աշխատանքային քննարկումների արդյունքում նախատեսվում է մշակել տեխնիկական աջակցության ու կարողությունների զարգացման երկամյա ծրագիր և այդ շրջանակներում բարելավել ռիսկերի գնահատման մեխանիզմները: