Ռուբեն Հախվերդյանը «եվրոպական մակարդակի երևույթ է»․ Տիգրան Խզմալյան

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

Երևանի քաղաքապետի պաշտոնում Ռուբեն Հախվերդյանի առաջադրմամբ նպատակ կա ցույց տալու, թե ինչպիսին պետք է լինի մայրաքաղաքի առաջնորդը․ Factor.am-ի հետ զրույցում երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի առաջադրումն այսպես մեկնաբանեց Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

«Թեև այդ մասին խոսելը հիմա ժամանակավրեպ է, բայց այս քայլով ուզում եմ մարդկանց հիշեցնել, թե ինչի հետ գործ ունենք։ Սա Երևանն է, որն ունի բազմադարյա մշակութային քաղաքակրթություն»,- նշեց Խզմալյանը։

Նրա բնորոշմամբ՝ Ռուբեն Հախվերդյանը «եվրոպական մակարդակի երևույթ է», և  ըստ Խզմալյանի՝ բնական է, որ Եվրոպական կուսակցությունը քաղաքապետի ընտրությունների մրցավազքում ժողովրդին իրական արժեքները ցույց տալու նպատակ է հետապնդում։ Թե ինչպես են գնահատում իրենց կուսակցության և իրենց թեկնածուի շանսերը, Տիգրան Խզմալյանն ասաց՝ այդ հարցի պատասխանը պետք է տա քաղաքացին։

«Մեր գործն է առաջարկել, ներկայացնել և հիշեցնել՝ ով ով է։ Եթե կրկին դրսից եկած կեղտոտ փողով քսակ ենք ընտրելու, ուրեմն մենք ստամոքսով ենք մտածում»,– հավելեց Խզմալյանը՝ նկատելով նաև, որ Ռուբեն Հախվերդյանին ճիշտ չենք գնահատում։ Հախվերդյանը Խզմալյանի ղեկավարած ուժի ցուցակով մասնակցել էր նաև 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցությունը, սակայն, անցողիկ շեմը չէր հաղթահարել։ Ռուբեն Հախվերդյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, նա մեր զանգերին չպատասխանեց։

Ավելի վաղ քաղաքական ուժերից «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել էր, որ քաղաքապետի իրենց թեկնածուն կուսակցության անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է։

Ընտրություններին մասնակցելու մտադրության մասին է հայտնել նաև Տիգրան Արզաքանցյանի կինը՝ «Ուժը հայրենյաց» կուսակցության անդամ Նատալյա Ռոտենբերգը։ Այլ ուժերից դեռ հստակ հայտարարություններ չկան։