Բաքվից՝ Երևան․ ինչ են պատմում գերությունից վերադարձած տղաների հարազատները. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
24.06.2026 | 12:38
Ավագանու նիստում ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած Սարգիս Տեր-Եսայանը բուժզննում է անցել և հաղորդում ներկայացրել
24.06.2026 | 12:30
Չալաբյանը մեղադրվում է ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու համար. նա պնդել է, որ մեղադրանքը սուտ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:19
Անկարան բարձր է գնահատում Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացը․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
24.06.2026 | 12:10
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է // Պապոյանը ԵՄ դեսպանների հետ արտահանման հարցեր է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 12:03
Ալիևը Հայաստանին մեղադրել է իսլամական կրոնական և մշակութային հուշարձանները «ոչնչացնելու» մեջ
24.06.2026 | 12:02
Արցախի դրոշը կրկին հեռացվել է Ֆրանսիայի հրապարակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 11:55
ՍԴ-ն ԱԱԾ-ից պահանջել է ընտրությունների օրերին ՀՀ մուտք գործած քաղաքացիների վերաբերյալ տվյալներ
24.06.2026 | 11:49
ԵՄ աջակցությամբ կմշակվեն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային նախագծերը․ հուշագիր է ստորագրվել
24.06.2026 | 11:40
Քաղաքապետարանի ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
24.06.2026 | 11:30
Մակրոնը Փաշինյանին ավելի քան 1,5 մլն դրամ արժողությամբ նվերներ է տվել 
24.06.2026 | 11:22
Պապոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
24.06.2026 | 11:10
«Վ․Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռին նվիրված ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Բաքվի գերությունից երեկ երեկոյան հայրենիք վերադարձած տղաները, որոնցից 4-ը Գյումրիից են, մեկը՝ Վանաձորից, այսօր առավոտից հարցաքննվում էին: Հարազատները ժամեր շարունակ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի դիմաց սպասում էին: Հայաստան վերադառնալուց հետո նրանց նախ տեղափոխել էին Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալ: Միայն ծնողներն էին կարողացել տեսակցել, մի քանի բառ փոխանակել։ Այսօր հարազատները տեսախցիկի առաջ խոսել չցանկացան, միայն Մարտին Աղրամանյանի ազգական Սամվել Աղրամանյանը որոշ մանրամասներ հայտնեց։

«Տղաներին տարել են Մուրացան, այնտեղ ծնողներն են հերթով տեսակցել 5-10 րոպեով, ասում են՝ չենք էլ հասցրել կարգին փաթաթվենք։ Առավոտյան էլ տեղափոխել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն»,- պատմեց նա։

Գերության մեջ գտնվելու ողջ ժամանակահատվածում, Սամվել Աղրամանյանի խոսքով, նամակների, հեռախոսազանգերի և տեսաուղերձների միջոցով տղաները կապ են հաստատել ընտանիքների հետ: Իրենց որդիներին ընդամենը մի քանի րոպե տեսակցած հարազատներն ասում են՝ առողջական խնդիրներից չեն բողոքել։

Ըստ հարազատների՝ մամուլից են իմացել, որ գերիների նոր խումբ է վերադառնում, իսկ թե ինչպես է տեղի ունեցել փոխանցումը հայկական կողմին, չգիտեն: ՀՀ ԱԱԾ-ն ևս այդ մասին  տեղեկատվություն չէր հրապարակել, միայն ադրբեջանական լրատվամիջոցներն էին ավելի վաղ գրել, որ գերիների փոխանցումը տեղի է ունենալու Հայաստանի հետ սահմանային կետերից մեկում։

Մինչև 5 ռազմագերիներին հայկական կողմին փոխանցելը՝ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ադրբեջանի դատարանը մեղմել է 4 հայ ռազմագերիների դատավճիռն ու նրանց ազատ արձակել։

Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ գերությունից բոլոր վերադարձածները նախ հարցաքննվում են, ապա նրանց կարգավիճակը հստակեցվում է: Շուրջ 10 ժամ տևած  հարցաքննությունից հետո տղաները ոստիկանների ուղեկցությամբ տուն վերադարձան, այլ մանրամասներ ճշտել մեզ չհաջողվեց։ Չկարողացանք զրուցել նաև տղաների հետ, որոնք այլ մուտքից էին դուրս եկել։ Քննչական կոմիտեից ասացին՝ հարցաքննության արդյունքներն են ճշտում։

Զինվորներից չորսը՝ Մարտին Աղրամանյանը, Աշոտ Գևորգյանը, Ֆելիքս Գրիգորյանը և Վարազդատ Մանուկյանը, գերեվարվել էին Խծաբերդի դիրքերից 2020 թվականի դեկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի հրադադարի մասին հայտարարությունից հետո, իսկ Էդիկ Հովսեփյանը՝ 2021-ի նոյեմբերի 16-ին՝ Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանային բախման ժամանակ։

Իշխանասարի մարտերի ժամանակ 32 զինծառայող էր գերեվարվել: Երեկ վերադարձած 23-ամյա Էդիկ Հովսեփյանը վերջինն էր: Խծաբերդում էլ 62 շիրակցի պայմանագրային էր գերեվարվել։ Նրանց զինակիցների մի մասը վերադարձել է Հայաստան, իսկ մի մասը ադրբեջանական բանտերում է՝ ծանր մեղադրանքներով ու երկարատև ազատազրկման ժամկետներով։

ՀՀ Ազգային անվտանգութան ծառայությունը հաղորդագրության մեջ ողջունել է գերիների վերադարձը` դա որակելով որպես հարաբերությունների կարգավորմանը նպաստող քայլ։

Ինչպե՞ս, ո՞ւմ միջնորդությամբ ու ջանքերով է Բաքուն հայկական կողմին փոխանցել 5 հայ ռազմագերիներին․ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Թվիթերի իր էջում գրել է, որ փոխանցումը տեղի է ունեցել առանց միջնորդների։ Հատուկ ներկայացուցիչն այս քայլը կարևոր մարդասիրական ժեստ է որակել՝ ողջունելով օգոստոսի 31-ին Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո զինծառայողների ազատ արձակման մասին լուրը։ Այդ հանդիպումը կազմակերպել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Ողջունելով գերիների վերադարձը՝ Միշելը շեշտել է, որ այդ գործողությունը հետևել է օգոստոսի 31-ի բրյուսելյան եռակողմ հանդիպմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը շեշտել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը Հայաստանի իշխանության մշտական ուշադրության կենտրոնում է՝ բոլոր մակարդակներում:

«Մեր դիրքորոշումն այն է, որ դա հումանիտար խնդիր է, որը պետք է լուծվի»,- ասել էր Փաշինյանը։

Հայ գերիների վերադարձը ողջունել է նաև Վաշինգտոնը․ Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հույս է հայտնել, որ մյուս բոլոր ձերբակալվածները շուտով կվերադառնան տուն, և Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել՝ վստահություն ձևավորելու և առկա տարաձայնությունները լուծելու համար։

Այս տարի սա ադրբեջանական գերության մեջ հայտնված ռազմագերիների երրորդ փոխանցումն էր։ Փետրվարի սկզբին Բաքուն վերադարձրել էր 8 զինծառայողի, մայիսի վերջին՝ ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին, որն  ապրիլի 23-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանն ու գերեվարվել։ Ավելի վաղ Բաքուն հաստատել էր 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առկայությունը։ Պաշտոնական Երևանը ևս այս թիվն էր նշում, մինչդեռ, իրավապաշտպանների տվյալներով, Ադրբեջանում պահվում է շուրջ ութ տասնյակ հայ գերի։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։

Հավելենք նաև, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում 303 մարդ համարվում է անհետ կորած։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան