Թուրքիայի և Սիրիայի հետախուզությունների ղեկավարները ՌԴ միջնորդությամբ հանդիպում են անցկացրել․ ԶԼՄ

Լուրեր

16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Բոլորը

Թուրքիայի և Սիրիայի հետախուզական կազմակերպությունների ղեկավարները հանդիպում են անցկացրել։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ֆրանսիական հետախուզական Intelligence Online-ը։

Այս հանդիպումը տեղի է ունենում Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման մասին լուրերի ֆոնին: Հաղորդվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի միջնորդությամբ։ Չի նշվում, թե Թուրքիայի հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը և նրա սիրիացի գործընկեր Ալի Մամլուքը հանդիպումն անցկացրել են դեմ առ դեմ, թե՞ առցանց։

Լրատվամիջոցը հայտնում է հանդիպման «անբավարար» արդյունքները մասին՝ նշելով, որ այն «առնվազն թույլ է տվել երկու կողմերին որոշել իրենց պահանջները և ներկայացնել իրենց պայմանները»։ Ասվում է, որ Մոսկվան հովանավորել է հանդիպումը թուրքական կառավարության և սիրիական ռեժիմի միջև «միջնորդի դեր խաղալու» իր ջանքերի շրջանակում։

Օգոստոսին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն բացահայտել էր, որ անցյալ տարի Բելգրադում Չմիավորման շարժման կազմակերպության հանդիպումների ժամանակ հանդիպել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Մեքդադի հետ։ Նա նշել էր, որ իր սիրիացի գործընկերոջն ասել է, թե Սիրիայում խաղաղություն կարող է հաստատվել իշխանության և ընդդիմության համախմբմամբ։

Օգոստոսի սկզբին էլ Ռուսաստան այցից հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիային առաջարկել է համագործակցել սիրիական կառավարության հետ իրենց համատեղ սահմանի երկայնքով։ Էրդողանը նաև պարբերաբար հայտարարում է Սիրիայում նոր ռազմական գործողություն իրականացնելու և 30 կմ-անոց անվտանգության գոտի ստեղծելու մասին։ Թուրքիան 2016 թվականից ի վեր արդեն 4 ռազմական գործողություն է իրականացրել Սիրիայում։

Էմմա Չոբանյան