Reuters-ին հայտնի է դարձել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի բովանդակությունը

Լուրեր

05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
Բոլորը

Զապորոժիեի ԱԷԿ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության ուղևորության արդյունքների վերաբերյալ բանաձևի նախագիծը կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել բոլոր գործողությունները Ուկրաինայի միջուկային օբյեկտներում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Բանաձևի նախագիծը պատրաստել են Լեհաստանն ու Կանադան ՄԱԳԱՏԷ-ի խորհրդի նիստի նախաշեմին, որը կկայանա հաջորդ շաբաթ։

Փաստաթուղթը, որը տարածվում է 35 երկրների շրջանում, որոնք կազմում են Կառավարիչների խորհուրդը՝ ՄԱԳԱՏԷ-ի բարձրագույն որոշումներ կայացնող մարմինը, հանդիսանում է մարտին կոլեգիայի արտակարգ նիստում ընդունված բանաձևի շարունակությունը, որին այն ժամանակ դեմ էին միայն Ռուսաստանը և Չինաստանը։

Նախագիծը «դատապարտում է Ռուսաստանի շարունակական բռնի գործողություններն Ուկրաինայում միջուկային օբյեկտների դեմ, ներառյալ՝ ռուսական զորքերի և «Ռոսատոմ»-ի անձնակազմի շարունակական ներկայությունը Զապորոժիեի ատոմակայանում»։

Նշվում է, որ Կառավարիչների խորհրդի անդամ չհանդիսացող Ուկրաինայի անունից պատրաստված տեքստի նախագիծը դեռ պետք է պաշտոնապես ներկայացվի հաջորդ շաբաթ Կոլեգիայի եռամսյակային նիստին։ Հետո այն կքննարկեն և կդնեն քվեարկության։ Սրա հետ մեկտեղ, ընդգծվում է, որ քանի որ ձևակերպումները նման են մարտին գրանցված բանաձևին, որում «քննարկվում է» Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացիան, այն, ամենայն հավանականությամբ, հեշտ կընդունվի․ ակնկալվում են ձևակերպումներում աննշան փոփոխություններ։

Տեքստը կոչ է անում Ռուսաստանին՝ «անհապաղ դադարեցնել բոլոր գործողությունները Զապորոժիեի ատոմակայանի և Ուկրաինայում ցանկացած այլ միջուկային օբյեկտների նկատմամբ, որպեսզի իրավասու մարմինները վերականգնեն ամբողջական վերահսկողությունն Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմաններում գտնվող բոլոր միջուկային օբյեկտների նկատմամբ»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին ՄԱԳԱՏԷ-ն զեկույց էր հրապարակել ԶԱԷԿ այցի մասին։ Այն հաստատում է, որ Ռուսաստանը «զինվորական անձնակազմ, մեքենաներ և տեխնիկա է տեղակայել Զապորոժիեի ատոմակայանի տարբեր վայրերում, ներառյալ՝ մի քանի ռազմական բեռնատարներ 1-ին և 2-րդ ստորաբաժանումների տուրբինային սրահների առաջին հարկում»:

Տաթև Ֆռանգյան