Էրդողանն ակնարկել է, որ եթե ԱՄՆ-ն չվաճառի F-16-ներ, Թուրքիան այլ երկրից կգնի ռազմական ինքնաթիռներ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուսով է, որ իր երկրի ռազմաօդային ուժերի համար F-16-ների մատակարարման և արդիականացման՝ Անկարայի խնդրանքի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը չի ստիպի թուրքական կողմին դիտարկել «այլ տարբերակներ»: Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողների հետ զրույցում Էրդողանը նշել է, որ ռազմական ինքնաթիռներ արտադրվում են ոչ միայն ԱՄՆ-ում, գրում է Անադոլուն։

«Ռազմական ինքնաթիռներ, ի թիվս այլոց, արտադրվում և վաճառվում են Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Ռուսաստանում: Գնումներ հնարավոր են ցանկացած վայրից։ Մենք արդեն ազդանշաններ ենք ստանում»,- ասել է Էրդողանը

Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի Մադրիդյան գագաթնաժողովում Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի հետ քննարկել է F-16-ների գործարքի հարցը։

«Բայդենը խոստացել է, որ իրենից կախված ամեն ինչ կանի այդ հարցի վերաբերյալ։ ԱՄՆ նախագահը դրական է մոտենում այս հարցին։ Միաժամանակ, նա հասկացրել է, որ հանրապետականները չեն կիսում իր դիրքորոշումը։ Այնուհետև այդ հարցը Բուլղարիայում քննարկել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը՝ ԱՄՆ-ից ժամանած հանրապետականների հետ հանդիպմանը։ Հանրապետականների դիրքորոշումը նույնպես դրական է ստացվել»,- ասել է Էրդողանը։

Բացի այդ, Թուրքիայի նախագահն ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ-ն շարունակում է, ըստ նրա, «սխալ քայլեր կատարել՝ աջակցելով «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերին», որոնց ողնաշարը կազմում են YPG-ի ահաբեկիչները»։

Էմմա Չոբանյան