Էրդողանն անցնում է «հարձակման ռեժիմի»՝ զգալով առաջիկա ընտրություններում անսպասելի շրջադարձը

Լուրեր

09.10.2026 | 12:35
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
Բոլորը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից նախարարները ծրագրում են նոր նպաստներ սահմանել, քանի որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 23-ի իր ելույթում «անցել էր հարձակման ռեժիմի»՝ ընտրություններում անսպասելի շրջադարձ տեսնելուց հետո, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Մասնավորապես, ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Դերյա Յանըքն ասել է, որ ընդլայնելու է սոցիալական նպաստների շրջանակը՝ ավելացնելով նոր տարրեր։ Ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին էլ հայտարարել է, որ իր նախարարությունը նոր վարկային փաթեթ է պատրաստում։

Օգոստոսի 23-ին Էրդողանն ու նրա գլխավոր համախոհները հավաքվել են կուսակցության կենտրոնակայանում՝ արտահերթ հանդիպման՝ ուրվագծելու նախընտրական քարոզարշավը։ Կուսակցության անդամներն Էրդողանին ներկայացրել են հարցումների տվյալները։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Էրդողանը, տեսնելով, որ հարցումներում իր կուսակցությանն աջակցության անկումը դադարել է, կուսակիցներին հանձնարարել է պաշտոնների անցնել ընտրությունների մոտենալուն զուգընթաց։

Էրդողանի կոչից հետո ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարարությունը սկսել է ժամանակավոր աշխատակիցների հավաքագրել 26 միլիոն տնային տնտեսություններ այցելությունների համար՝ սոցիալական նպաստների ներդրման շրջանակում։ Էրդողանի ելույթից հետո պոտենցիալ ընտրողներին իրենց կողմը գրավելու տարբեր քայլեր են ձեռնարկվում։

Նշվում է, որ նոր նպաստների մանրամասները կհայտարարվեն հոկտեմբերին՝ կառավարության նիստից հետո։

NTV-ի լրագրող Ահմեթ Էրգենի տեղեկատվության համաձայն՝ նպաստառուների շրջանակը կընդլայնվի, իսկ նպաստների չափը կբարձրացվի։ Ակնկալվում է, որ դրամական օգնություն կտրամադրեն ընտանիքներին կրթությունը շարունակող երեխաների համար, կառավարությունը նաև էներգետիկ աջակցություն կցուցաբերի։

Հավելենք, որ Թուրքիայում գնաճը հասել է վերջին 24 տարվա առավելագույնին՝ գերազանցելով 80 տոկոսը։ Երկրում սոցիալական լարվածությունը գնալով աճում է, որի հետ մեկտեղ՝ նաև անկում է ապրում Էրդողանի վարկանիշը։

մմա Չոբանյան