Հայտնի են ինովացիոն ստարտափների մրցույթի հաղթողները

Լուրեր

12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողները քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:14
19-ամյա Միրա Անդրեևան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:06
Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը դարձել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա
12.11.2026 | 14:03
Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»
12.11.2026 | 13:55
Լևոն Քոչարյանի օգնականը դատի է տվել Ազգային ժողովի աշխատակազմին․ պահանջում է թույլատրել իր մուտքը խորհրդարան
12.11.2026 | 13:48
Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինովացիոն ստարտափների ֆինանսավորման մրցույթն ավարտված է, հայտնի են մրցույթը հաղթահարած «AR magic» և «Web Pro by Game» երկու նախագծերը: 
«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն և «ՌԵՆԵՍԱ» ՍՊԸ-ն հունիսի 28-ին հաղթող թիմերի հետ ստորագրեցին համագործակցության հուշագիր. տեղեկացնում է 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Մրցույթի մեկնարկը տրվել էր դեռևս այս տարվա մարտի 29-ին`ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղի ունեցած 
ասուլիսի ընթացքում։ Նպատակը տեխնոլոգիական և այլ ոլորտներում նորարարական գաղափարներ ունեցող թիմերին և ընկերություններին աջակցելն էր՝ 
ներդրումների իրականացման միջոցով:

«Մրցույթը հաղթահարած 2 թիմերից յուրաքանչյուրը 10 մլն ՀՀ դրամի չափով  ֆինանսական ներդրում կստանա ներկայացրած գաղափարները կյանքի կոչելու 
համար»,- նշեց «Գլոբալ Կրեդիտ» ընկերության գործադիր տնօրեն Լուիզա Իգրանյանը` hույս հայտնելով, որ ծրագիրը կհասնի իր նպատակակետին և կլինի 
շարունակական:

«Մեր նախագիծն է՝ հայկական հեքիաթների մոտիվներով ստեղծված ներկելու գրքեր, որոնք համեմված են լրացված իրականության տեխնոլոգիայով: Նորագույն 
տեխնոլոգիաներով փորձում ենք ավելի ինտերակտիվ դարձնել սովորական դարձած ուսուցողական ժամանցային գործընթացը»,- իրենց գաղափարի մասին պատմեց «AR 
Magic» նախագծի ղեկավար Հայկ Վարոսյանը:

«Web Pro by Game» նախագծի ղեկավար Հայկ Առաքելյանը ծրագրի վերաբերյալ նշեց. «Արդեն երկար տարիներ է, ինչ զբաղվում ենք վեբ ծրագրավորմամբ, ինչպես նաև 
ուսուցանում ենք: Այս ծրագրով մենք կկարողանանք ոչ միայն հայկական շուկայում, այլև այլ երկրներում տարածել մեր ծառայությունը և խաղերի 
միջոցով իրականացնել ուսուցում, որն ավելի գրավիչ կդարձնի սովորելու ընթացքը: Այդ ուղղությամբ որոշ քայլեր արդեն կատարել ենք, սակայն առանց 
օգնության չէինք կարող շարունակել»:

Հայտարարված մրցույթին նախապես հայտ էր ներկայացրել շուրջ 30 թիմ, արդյունքում ընտրվել էին լավագույն 2 առաջարկները: Ընտրող հանձնաժողովի 
կազմում, բացի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներից, ընդգրկված էր նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության 
ներկայացուցիչը։