Կարո՞ղ էր այլ ելք լինել․ Փաշինյանը՝ 44-օրյա պատերազմի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

«Բանակի հետ կապված, դուք գիտեք, որ քրեական գործեր են քննվում, իմ զգացողությունն այն է, որ դրանց հետևությունը լինելու է այն, որ այո, կարող էր պատերազմի այլ ելք լինել»,- այս մասին, այսօր Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես չափազանց կարևոր եմ համարում, որ բոլորով գտնենք այդ պատասխանը, թե ինչու պատերազմն այլ ելք չունեցավ՝ նույնիսկ եղած սուղ հնարավորությունների պայմաններում։ Սրանք շատ լուրջ հարցեր են։ Եվ արդյոք ինչ-որ ուժեր կային, որոնք շահագրգռված էին պատերազմի այդ ելքով և ուզում էին այդպես լինի, որպեսզի Հայաստանում քաղաքական պրոցեսներ հարուցեն և իշխանափոխություն տեղի ունենա։ Հիմա փաստեր են ի հայտ գալիս, ինչի արդյունքում այդ հարցերն ինձ մոտ գնալով ավելի ուժեղանում են»,- նշեց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ պատկան մարմինները օբյեկտիվ կգտնվեն՝ այդ հարցերի պատասխանները գտնելու համար։

«Ոմանք 2020-21 թթ-ին փորձում էին տպավորություն ստեղծել, թե իշխանությունը և անձամբ ես, ուզում ենք կոծկել պատերազմի հանգամանքները։ Հակառակը՝ իշխանությունը շահագրգռված է, որ ճշմարտությունը բացահայտվի։ Իսկ հիմա, երբ կոնկրետ գործողություններ են լինում, նույն մարդիկ ասում են՝ իշխանությունը մեղքը փորձում է գցել բանակի վրա։ Ի՞նչն ենք ուզում գցել բանակի վրա, հանգամանքներ են ի հայտ գալիս, որոնք ես չեմ հասկանում․ հրամանատարներից հրամաններ են եղել, որոնք ես չեմ կարողանում հասկանալ ո՛չ քաղաքականապես, ո՛չ բարոյապես, ո՛չ ռազմական առումով՝ ով, ինչ․․․»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը, անդրադառնալով Շուշիի անկմանը, նշեց․ «Հիշո՞ւմ եք, որ ասում էին՝ իշխանությունը Շուշին տվել է, ծախել է։ Հիմա քրեական գործ է հարուցված, մարդ է ձերբակալվել, հիմա էլ հանդես են գալիս նրանց պաշտպանությամբ։ Հիմա ո՞վ է Շուշին տվել։ Ես չեմ հասկանում ինչո՞ւ են պաշտպանում: Բա սրեր էիք ճոճում պատերազմից առաջ, թե՞ ձեզ ճշմարտությունը չէր հետաքրքրում, ձեզ հետաքրքիր էր ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը պատերի տակ կանգնեցնել, գնդակահարել, ու ասել՝ վերջ, թեման պրծավ․․․

Հիմա ուղիղ խոստանում եմ՝ այս թեման չի պրծնելու։ Պատերազմի մասին ճշմարտության բացահայտման մասին ավելի շահագրգիռ ուժ, քան իշխանությունն է, չկա․․․»,- նշեց վարչապետը:

«2018-ից հսկայական միջոցներ ենք ծախսել բանակի վրա, այսօր պարզվում է, որ նույնիսկ այդ տված միջոցները միշտ չէ, որ գնացել, հասել է այնտեղ, որպես պետք է հասներ:
Իսկ ինչո՞ւ սա պետք է ներենք ինչ-որ մեկին, ինչ «պագոն» ուզում է լինի ուսին, ինչ մեդալ՝ դոշին, չկա ներում այդ մարդկանց։
Ես երբեմն տպավորություն եմ ստանում, որ այդ մարդիկ ոչ թե իմ հրամաններով են առաջնորդվել, այլ եսիմ որտեղից եկող հրամաններով։ Դավաճանությունից են խոսում, սրանից ավելի մեծ դավաճանություն կա՞։ Այս հարցում կոմպրոմիս չի լինելու, բանակից գողացած ոչ մի գեներալ չի ներվելու․ գեներալ լինի, սերժանտ լինի, տո վարչապետ լինի, նախագահ լինի, նախարար լինի․․․, չի ներվելու»,- ընդգծեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։