Թուրքիան օրենքով արգելել է Հայաստան ապրանքներ ուղարկել․ ծիծաղելի է օդային ուղիով արտահանումն արտոնելը․ Բագրատ Էստուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ

-Հայաստանի վարչապետը երեկ խոսեց Ռուսաստանի աջակցության Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ակնկալիքի մասին։ Ձեր կարծիքով՝ ռուս-թուրքական համագործակցությունը այս հարցում որքանո՞վ կարող է Հայաստանի շահերից բխել։ Պատմությունը, գիտենք, հակառակն է ապացուցել՝ ռուս-թուրքական տանդեմը հայկական շահերին դեմ է գործել սովորաբար։

-Այո՛, մենք դա գիտենք, և դա հիմնված է պատմական հիշողության վրա։ Երբ թուրք-ռուսական հարաբերությունները բարելավվում են, մենք միշտ դրանում որոշ սպառնալիք ենք տեսնում հայ ժողովրդի համար։ Այս համոզումը բխում է պատմականորեն Հայաստանի հանդեպ Թուրքիայի կողմից սնուցված թշնամանքից, իսկ թշնամանքի հիմնաքարը Ցեղասպանությունն է։ Սա է իրողությունը, հետևաբար՝ երբ Հայաստանը տեսնում է Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը, բնականաբար, մտահոգություններ է ունենում։

-Իսկ ի՞նչ նոր քայլեր կարող են լինել։ Գիտենք, Թուրքիան փորձում է բավական ակտիվ դեր ստանձնել մեր տարածաշրջանում։ Հատկապես հիմա, երբ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում իր սանձազերծած պատերազմով, այս դեպքում արդեն թուրք-ադրբեջանական համագործակցությունը ի՞նչ վնասներ կարող է բերել Հայաստանին։

-Այդ համագործակցությունն արդեն վնասներ է հասցրել 44-օրյա պատերազմի օրերին, որի հետևանքով Հայաստանը ծանր պարտություն կրեց։ Դա չարիքի համագործակցություն էր, նկատի ունեմ մանավանդ վարձկանների շահագործումը և ծրագրված դավադրությունը Հայաստանի դեմ։ Անշուշտ, գործընթացի այդ փուլին հասնելու ընթացքի մեջ Հայաստանն ինքնաքննադատության կարիքն ունի, մենք էլ մեր մեղքերի և գործած սխալների մասին պետք է մտածենք, խորհենք, բայց արդյունքն անփոփոխ է։ Այսօրվա դրությամբ՝ իրողությունն այն է, որ երկրները, մանավանդ՝ հարևան երկրները, հնարավոր չէ, որ անվերջանալի թշնամությամբ գոյատևեն։ Հետևաբար, ստիպված ենք երկխոսության լծակներ գոյացնելու, իրար հասկանալու և լուծումներ գտնելու։

-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում խոչընդոտների մասին եք խոսում, իսկ այդ խոչընդոտների լուծման ի՞նչ տարբերակներ կան, երբ, մասնավորապես, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը պետք է առանց նախապայմանների ընթանար, բայց Անկարան պարբերաբար դա կապում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» պահանջ է ներկայացնում։ Երբ միակողմանի պահանջներ կան, խոչընդոտներն ինչպե՞ս հաղթահարել։

-Նախ՝ պետք է նշենք, որ առանց նախապայմանների բանակցություններն են խնդրո առարկա։ Այո՛, Թուրքիան բացահայտորեն՝ թե՛ նախագահի, թե՛ ԱԳ նախարարի բերանով հայտարարում է, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում ամեն քայլափոխի միշտ Ադրբեջանի կարծիքն են հարցնում և Բաքվի համար անպատեհ որոշում չեն կայացնի։ Ամեն դեպքում, եթե այսօր փակ սահմաններ կան, դրա պատասխանատուն հայերս չենք, այլ Թուրքիան։ Թուրքիան միակողմանի որոշմամբ փակեց սահմանները, հրաժարվեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, հետևաբար, եթե այսօր այս ամենից հետքայլ է ուզում, թող անի։ Մեկ այլ խնդիր է, որ հնարավոր չեղավ բանակցությունները Երևանում կամ Անկարայում կազմակերպել, մինչև այսօր օտար երկրներում ենք շրջում։ Ես կուզեի, որ այդ բանակցությունները Մոսկվայում կամ Վիեննայում անցկացնելու փոխարեն անցկացվեին Հայաստանում կամ Թուրքիայում։ Է՛լ ավելի խորհրդանշական կլիներ, եթե դրանք անցկացվեին սահմանին՝ Կարսում կամ Գյումրիում, բայց սահմանամերձ տարածքում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան