Եղիսաբեթ II-ի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է

Լուրեր

09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
Բոլորը

Բժիշկները մտահոգված են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի  առողջական վիճակով, ասվում է Բուքինգհեմյան պալատի պաշտոնական հաղորդագրության մեջ։Առաջիկայում թագուհին կլինի բժիշկների հատուկ հսկողության տակ։ Գահաժառանգ արքայազն Չարլզը կնոջ՝ Կորնուոլի դքսուհի Կամիլայի հետ, ինչպես նաև արքայազն Ուիլյամը և Յորքի դուքս արքայազն Էնդրյուն այժմ ուղևորվում են Շոտլանդիայի Բալմորալ ամրոց, որտեղ գտնվում է թագուհին, գրում է BBC-ն։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը, որը նախօրեին հանդիպել էր թագուհուն, ասել է, որ բոլոր բրիտանացիների մտքերն այժմ Էլիզաբեթ Երկրորդի և նրա ընտանիքի հետ են։
Թագավորական ընտանիքի մասին գրող թղթակիցները մտահոգիչ են անվանում այն փաստը, որ Բուքինգհեմյան պալատը հրապարակել է Եղիսաբեթ II-ի առողջական վիճակի մասին տեղեկությունը։
96-ամյա Եղիսաբեթ II-ը վերջին ամիսներին պարբերաբար հրաժարվում է տարբեր միջոցառումներին մասնակցությունից՝ առողջական պատճառներով։ Նա   չի մասնակցել նաև հունիսի սկզբին իր գահակալության 70-ամյակի տոնակատարություններին։

Տաթև Ֆռանգյան