Փաշինյանն ասաց Պուտինին՝ Ադրբեջանի սադրանքները կարող ես թույլ չտալ․ ՌԴ-ն ունի ազդեցություն Կովկասում. Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.04.2026 | 18:47
Լիբանանի նախագահը հրաժարվել է խոսել Նեթանյահուի հետ. CNN
16.04.2026 | 18:38
«Արսենալի» ու «Յուվենտուսի» նախկին դարպասապահը մահացել է ավտովթարից
16.04.2026 | 18:30
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Տարվա ուսուցիչ 2026» համապետական մրցույթ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 18:25
Ռուս գործարարները հետաքրքրված են Ղարաբաղի տարածքներում շինաշխատանքներին մասնակցությամբ․ Օվերչուկ
16.04.2026 | 18:19
Հրահանգվել է՝ մեքենա ունեցողները մի մարդու պես կիրակի օրը պետք է ավտոերթի մասնակցեն․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 18:10
ՀԿԿ-ն գաղտնալսումների ձայնագրություն է հրապարակել // Սիմոնյան-Գաֆարովա շփում Ստամբուլում․ ԼՈՒՐԵՐ
16.04.2026 | 18:01
Ռոնալդուի ինքնազգացողությունը վատացել է «Ալ Նասրի» հանդիպումից հետո
16.04.2026 | 17:52
Փաշինյա՛ն, Ալիևը Ձեզ է շանտաժի ենթարկում, Դուք` հայ ժողովրդին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 17:43
ԱԽ քարտուղարն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին
16.04.2026 | 17:34
Փաշինյանը ՆԳՆ ծառայողներին պարգևատրեց «Վարչապետի հուշամեդալով»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 17:25
Լիբանանում հրադադարը նույնքան կարևոր է, որքան Իրանում. Իրանի խորհրդարանի խոսնակ
16.04.2026 | 17:17
Հոկեյի Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչին հեռացրել են փաստաթղթեր կեղծելու համար
16.04.2026 | 17:08
Ֆրանսիան ազատ է արձակել ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող լցանավը, որը կալանվել էր մարտին
16.04.2026 | 16:59
Բերնարդու Սիլվան հաստատել է, որ կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»
16.04.2026 | 16:50
«Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին հնարավոր են խցանումներ․ ուղևորներին հորդորում են նախապես պլանավորել ճանապարհը
Բոլորը

Վերլուծելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կազմակերպած «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով համաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկումը, թե ՌԴ-ի զբաղվածությունը Ուկրաինայում կարող է հանգեցնել Հարավային Կովկասում ապակայունացման, քաղաքագետ Էդգար Վարդանյանը Factor TV-ի հարցազրույցում նշում է, որ այդ գնահատականը պայմանավորված է առկա իրողություններով, երբ Մոսկվան դեռևս պահպանում է Հարավային Կովկասում իր ազդեցությունը։ Ըստ փորձագետի՝ ՌԴ-ն ունակ է և՛ ապակայունացնել իրավիճակը, և՛ որոշակի հանգուցալուծման բերել, ինչպես՝ նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ «Փաշինյանն ասաց Պուտինին՝ կարող ես Ադրբեջանին չթողնել սրել իրավիճակը ՌԴ-ն ունի ազդեցություն Կովկասում»,- ասում է քաղաքագետը։

Ադրբեջանն այսօր կրակ է բացել Հայաստանի Զինված ուժերի դիրքերի ուղղությամբ, Ադրբեջանն էլ նման մեղադրանք մեր հասցեին է հղում։ Եվ կրակոցների մասին փոխադարձ այս մեղադրանքների շարքի ֆոնին՝ տարածաշրջան է ժամանում Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը, ում նշանակմանն Ադրբեջանը չափազանց կոշտ էր արձագանքել՝ սպառնալով ԱՄՆ-ին դուրս թողնել բանակցություններից։ Նա ի դեպ, հանդիպումներ է ունենալու նաև Բաքվում։ Փաշինյանի ակնարկած ապակայունացման վտանգի պայմաններում ի՞նչ սպասել Ռիքերի այցից։

Ըստ պարոն Վարդանյանի՝ ԱՄՆ-ն Ադրբեջանի ռազմատենչ քայլերի հետ համաձայն չէ, և պարոն Ռիքերի այցը հետախուզական է՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կհայտնի իր տեսակետը Ղարաբաղյան հակամարտության հետագա հնարավոր զարգացումների վերաբերյալ։ ԱՄՆ-ի և ՀՀ-ի շահերը համընկնում են Ղարաբաղի հարցի՝ լուծված չլինելը երկուստեք պնդելով և ընդգծելով լուծում գտնելու անհրաժեշտությունը։ Այստեղ պարոն Վարդանյանն աշխատանքի մեծ տեղ է տեսնում Երևան-Վաշինգտոն ձևաչափում։

Համաժողովում խոսել է նաև Պուտինը «Ռուսաստանը Ուկրաինայի դեմ սկսած պատերազմի, դրան հետևած աննախադեպ պատժամիջոցների պատճառով ոչինչ չի կորցրել, հակառակը՝ ամրապնդել է ինքնիշխանությունը։ Այո, կա որոշակի բևեռացում, բայց կարծում եմ, որ թե՛ աշխարհում, թե՛ երկրի ներսում դա միայն ձեռնտու է։ Որովհետև մերժվելու է այն ամենն, ինչ ավելորդ, վնասակար է ու խանգարում է մեզ առաջ գնալ»։ Պուտինն ասել է, թե Ռուսաստանը պատերազմ չի սկսել, այլ ուզում է ավարտին հասցնել այն, ինչ սկսել է Արևմուտքը 2014-ին։ Մինչդեռ Արևմուտքի անվերապահ և անընդհատ ռազմական աջակցությամբ Ուկրաինան շարունակում է հակահարձակումը Խերսոնի ուղղությամբ։ Իսկ Խարկովի մարզի Բալակլեյում ռուսները շրջափակման մեջ են հայտնվել, ԱՄՆ-ի հետախուզությունան տվյալներով՝ ՌԴ-ն Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սկսել է Հյուսիսային Կորեայից միլիոնավոր հրթիռներ և հրետանային արկեր գնելու գործընթաց: Պուտինն Իրանից էլ անօդաչու թռչող սարքեր էր գնել։ Ի՞նչ փուլում է պատերազմը և ինչ է սպասվում։

Էդգար Վարդանյանը հիշեցնում է, որ ուկրաինական պատերազմի սկզբնական փուլում ՌԴ-ն խոսում էր Ուկրաինայում ռեժիմի փոփոխության մասին, մինչդեռ այսօր արդեն խոսում ենք ուկրաինական հակահարձակումից։ Դա նշանակում է, որ Մոսկվայի նախնական պլանները չեն կատարվում՝ ՌԴ-ն ծանր դրության մեջ է հայտնվել, և ձեռքին մնացել է միայն ատոմային զենքի գործիքը։ Բայց այստեղ էլ կան կասկածներ, որ այն կկիրառվի։ 

-Պարո՛ն Վարդանյան, Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում Պուտինի կողքին նստած մասնակցեց «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով համաժողովին, որի ընթացքում մտահոգություն է հայտնել, թե անվտանգության ոլորտում Երևանի հիմնական գործընկերոջ՝ Մոսկվայի կենտրոնացումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա կարող է Անդրկովկասում հանգեցնել ապակայունացման։ Ինչքանո՞վ է անկեղծ Նիկոլ Փաշինյանը, և իրականությունից բխո՞ւմ է այս գնահատականը, որովհետև կա նաև այն տեսակետը, որ ապակայունացումը, մշտական կոնֆլիկտը Ադրբեջանի և Հայաստանի միջև հենց Մոսկվային է ձեռնտու, դա թույլ է տալիս իր ազդեցությունը պահպանել այս ռեգիոնում։

-Նման հայտարարությունն ուղղված է հենց ռազմավարական գործընկերոջը, և նպատակն այն է, որ ՌԴ-ի ազդեցությունն Ադրբեջանի վրա կիրառի, օգտագործի։ Անկախ ամեն ինչից, թե որ կողմից է այդ դեստաբիլիզացիան, ով է ուզում օգտագործել, ուղերձն այն է, որ Հայաստանը այստեղ խնդիր է տեսնում և այդ խնդիրը լուծել կարողացողները պետք է լուծեն այդ խնդիրը։ Փաստացի Փաշինյանը ասում է Պուտինին, որ դու կարող ես այդ խնդիրը լուծել։

-Այսինքն՝ Փաշինյանի ուղերձը Պուտինին իր այս խոսքով այն է, որ նա կարող է անել այնպես, որ Ադրբեջանը պատերազմ չսկսի՞։

-Այո՛, չսրի իրավիճակը, չլարի։

Երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր էր, Ապրիլյան պատերազմի շրջանում տեսակետ էր հայտնում, որ Հարավային Կովկասում պատերազմ կարող է տեղի ունենալ ՌԴ-ի համաձայնության պարագայում։ Բայց 2020 թվականին Ռուսաստանի ուշադրությունը տեղն էր, դեռ Ուկրաինայի դեմ պատերազմ չէր սանձազերծել։ Այո, կար կորոնավիրուս, բայց ռազմական և քաղաքական իմաստներով Մոսկվան ավելի ուժեղ էր, քան հիմա։ Բայց 2020-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց։ Ինչքանո՞վ է իրականությունից բխում այդ գնահատականը՝ «դե Մոսկվան զբաղված է Ուկարինայում, Հարավային Կովկասում ապակայունացում կլինի»։ Կարծես, այդ հարցը Մոսկվայի ուշադրությունով չէ, որ պայմանավորված է։ Ի՞նչ կարծիք ունեք։

-Բաց աղբյուրների վրա հղում անելով՝ մենք չենք կարող նման հարցի պատասխանը տալ։ Մենք կարող ենք ենթադրություններ ունենալ, լեգիտիմ կասկածներ ունենալ, հնչեցնել դրանք, բայց անհնար է հերքել կամ հաստատել այդ թեզը։ Մենք կարող ենք ասել հետևյալը՝ ինչ կա իրական հողի վրա, ինչպիսի հայտարարություններ են արվում, ինչպիսի լծակներ և և պոտենցիալ ունեն խոշոր խաղացողները և մեր վիճակն ինչպիսին է՝ իմունիտետը, կարողությունները, հնարավորությունները։ Հիմա փաստն այն է, որ անկախ ամեն ինչից՝ Ռուսաստանը կարևորագույն գործոն է այս տարածաշրջանում և առանց Ռուսաստանի հնարավոր չէ այս տարածաշրջանում կայունություն հաստատել։ Հիմա սա ոնց ուզում եք հասկացեք և մեկնաբանեք։ Այսինքն՝ թե ինչու հնարավոր չէ, դա կապ չունի։

-Ստացվում է, ըստ Ձեզ՝ ինչպիսի իրադարձություն էլ տեղի ունենա Հարավային Կովկասում՝ խաղաղություն հաստատվի կամ ռազմական գործողություններ լինեն, չի կարող տեղի ունենալ առանց Ռուսաստանի՞։

-Ինչը որ տեղի է ունենում այստեղ, Ռուսաստանը կարող է այդ պրոցեսների վրա ազդեցություն ունենալ, և դա իր շահերի ազդեցության տիրույթում է։ Եվ միջազգային հանրության մեր այլ գործընկերները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Եվրամիությունը, գիտակցում են սա և չեն հերքում։ Նրանք երբեք չեն ասում, որ առանց Ռուսաստանի կարող է այս խնդիրը լուծվել, չեն ասում՝ Ռուսաստանն այսօր ագրեսոր է, պատերազմի մեջ է, մի կողմ դրեք նրան, մոռացեք և եկեք հարցերը մենք լուծենք։ Չկա այդպիսի բան։ Բոլորն էլ պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակներում, արևմտյան տարբեր փորձագետներ բաց և փակ հանդիպումների ժամանակ նշում են, որ Ռուսաստանն է այստեղ ամենակարևոր գործոնը։ Տեսակետ կա, որ հենց ինքը կարող է լինել ապակայունացման աղբյուրը, բայց նույնիսկ այդ պարագայում, ինքը կարող է ստաբիլիզացնել իրադրությունը։

-Որոշակի պայմանների բավարարման դեպքում․․․

-Այո՛, այո՛։ Մի կողմից իրենք մտածում են, որ կարող են ճնշում բանեցնել, մյուս կողմից կարող են մտածել՝ առաջարկել ինչ-որ բան, որ ձեռնտու է իրենց։

-Ասենք՝ նոյեմբերի 9-ի հայտարարության պես մի փաստաթուղթ ի հայտ գա, և կանգնի պատերազմը։ 

-Նման մի բան, միգուցե, այո։ Ինչո՞ւ է Փաշինյանը նման հռետորաբանություն որդեգրում, կարծում եմ, որ հաշվի առնելով հենց այս հանգամանքը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան