ՌԴ-ում լրագրողների բնակարանները խուզարկում են․ բերման ենթարկվածների մեջ է նաև Բելլա Նասիբյանը

Լուրեր

06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 8-ին զանգվածային խուզարկություններ են իրականացվել ռուսական լրատվամիջոցների մի շարք աշխատակիցների բնակարաններում։ Ըստ Meduza-ի՝ լրագրողների մեծամասնության դեպքում խուզարկությունները կարող են կապված լինել «ռուսական բանակի մասին ֆեյքերի» քրեական գործի հետ, որով անցնում է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարյովը։

Եկատերինբուրգի «Վեչերնիե վեդոմոստի» թերթի գլխավոր խմբագիր Վլադիսլավ Պոստնիկովի բնակարանում հետաքննչական միջոցառումներ են իրականացվել, որից հետո, ըստ փաստաբան Գեորգի Կրասնովի, ինքն է եկել իրավապահների մոտ։

Տյումենում անվտանգության ուժերը գնացել են լրագրող Յուլիա Գլազովայի՝ Tyumen-Pro պորտալի նախկին խմբագրի և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի սիբիրյան մասնաճյուղի անկախ թղթակցի բնակարան: Kavkazsky Knot-ի հաղորդմամբ՝ լրագրող Բելլա Նասիբյանն էլ խուզարկությունից հետո բերման է ենթարկվել Դոնի Ռոստովում, իսկ մինչ այդ նա հայտնաբերել է, որ իր բանկային հաշիվներն արգելափակված են։

Օռլովի շրջանի Բակլանովո գյուղում անվտանգության ուժերը եկել են խուզարկելու ակտիվիստ և բլոգեր Սերգեյ Նոսովի տունը, հայտնում է Orlets Telegram ալիքը։

Մոսկվայում անվտանգության ուժերը խուզարկել են լուսանկարիչ Ռուսլան Սուխուշինի տունը, OVD-Info իրավապաշտպան պորտալին ասել է նրա կինը՝ Իրինան։

Փաստաբան Գեորգի Կրասնովը պարզաբանել է, որ Վլադիսլավ Պոստնիկովը հարցաքննվում է ՆԳՆ գլխավոր վարչության ծայրահեղականության դեմ պայքարի տարածաշրջանային կենտրոնում (կենտրոն «Ե»)՝ Պետդումայի նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարյովի գործով։

Նախկին պատգամավորի նկատմամբ ՌԴ ԶՈւ-ի դեմ «կեղծ լուրեր» տարածելու հոդվածով գործ է հարուցվել, հեռակա խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ 2014 թվականին նա Ռուսաստանից մեկնել է Ուկրաինա՝ այն բանից հետո, երբ նրա դեմ մեկ այլ գործ է հարուցվել՝ «յուրացումների» մասին։ Կիևի իշխանությունները նրան տվել են ժամանակավոր կեցության թույլտվություն, իսկ ավելի ուշ՝ Ուկրաինայի քաղաքացիություն։

Տաթև Ֆռանգյան