Բայդենը զանգահարելու է G7-ի առաջնորդներին՝ քննարկելու Ուկրաինային աջակցության հետագա քայլերը․ Bloomberg

Լուրեր

04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր տեսազանգով զրույց է ունենալու դաշնակիցների հետ՝ քննարկելու Ուկրաինային աջակցության հետագա քայլերը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, գրում  է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զրույցի ենթադրյալ մասնակիցների թվում են G7-ի առաջնորդները, ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի ղեկավարները։ ԱՄՆ նախագահն այսպիսով ձգտում է պահպանել Ուկրաինային աջակցող դաշնակիցների միասնականությունը։

Բանակցությունների նման ձևաչափն օգտագործվել էր պատերազմի առաջին ամիսներին, և հիմա Բայդենը փորձում է դա վերակենդանացնել։ Զրույցը տեղի է ունենալու Լիզ Թրասի՝ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ նշանակումից մի քանի օր անց, որը ցանկանում է դիմակայել Ռուսաստանին։

Ուկրաինան ներկայում հարձակման է անցել երկրի հարավում, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է պատերազմի սկզբից ի վեր իր առաջին հանդիպմանը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։

Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Financial Times-ում հրապարակված հոդվածում գրել էր, որ պատերազմն այժմ թևակոխում է կրիտիկական փուլ։ Նա նախազգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին սպասվում է ծանր ձմեռ՝ «էլեկտրաէներգիայի անջատումներով ու խափանումներով և, հնարավոր է, նույնիսկ քաղաքացիական անկարգություններով»:

Էմմա Չոբանյան