Ալբանիան խզում է հարաբերությունները Իրանի հետ` զանգվածային կիբերհարձակումից հետո

Լուրեր

05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ալբանիայի կառավարությունը հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին և կարգադրել իրանցի դիվանագետներին՝ 24 ժամվա ընթացքում լքել Ալբանիայի տարածքը։ Այս մասին գրում է News.co.il-ը։

Նման կոշտ որոշման պատճառ են դարձել կիբերհարձակումների փորձերը, որոնց հետևում, ըստ պաշտոնական Տիրանայի, Իրանն է։

«Սա շատ լուրջ որոշում է, բայց այն համապատասխանում է հարձակման լրջությանը, որը սպառնում էր կաթվածահար անել հանրային ծառայությունները, ոչնչացնել տվյալների բազաները, թույլ տալ գողանալ պետական գաղտնիք ներկայացնող տեղեկատվություն: Դա երկրում քաոս կառաջացնի»,- ասել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման։

Ալբանիան իրանական ընդդիմության գործունեության կենտրոններից է, ինչի կապակցությամբ երկրում նկատվում էր Այաթոլլահի ռեժիմի գաղտնի ծառայությունների ակտիվությունը։ 2017 թվականին Իրանի դեսպանը և առաքելության մեկ այլ անդամ արտաքսվել են Տիրանայից՝ դիվանագետի կարգավիճակին չհամապատասխանող գործունեության համար։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնն ասել է, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը խստորեն դատապարտում է Իրանի գործողությունները և կիսում է Ռամայի պահանջը՝ պատասխանատվության ենթարկել Իրանին ԱՄՆ դաշնակցի անվտանգությանը սպառնացող գործողությունների համար:

Տաթև Ֆռանգյան