ՀՀ-Ճապոնիա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ ԱԳ փոխնախարարն ու Ճապոնիայի դեսպանը շնորհավորական նամակներով են փոխանակվել

Լուրեր

18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 22:41
14-ամյա Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday»-ում հաղթել է Մագնուս Կարլսենին
18.08.2026 | 22:34
Զինծառայողների հետ հանդիպումների օրակարգում՝ ոչ կանոնագրքային հարաբերությունների բացառումը. ՊՆ
18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
Բոլորը

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հանդիպման սկզբում նախարարի տեղակալը և դեսպանը փոխանակեցին Հայաստանի և Ճապոնիայի վարչապետերի, ինչպես նաև ԱԳ նախարարների շնորհավորական նամակները՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ նշելով տարեդարձի կարևորությունը երկկողմ օրակարգն առավել զարգացնելու տեսանկյունից։

Երկուստեք կարևորվեց հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը, համագործակցության ակտիվացումը երկկողմ և բազմակողմ հարթակներում: Վահե Գևորգյանը բարձր գնահատեց Ճապոնիայի կողմից ՀՀ անկախացումից ի վեր իրականացված բազմաթիվ ծրագրերը՝ ուղղված Հայաստանի կարողությունների զարգացմանը: Իր հերթին դեսպան Ֆուկուշիման շեշտեց, որ Ճապոնիան դիտարկում է Հայաստանը որպես կարևոր գործընկեր՝ ազատ և բաց աշխարհի կայացման տեսանկյունից:

Կողմերն անդրադարձ կատարեցին նաև քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի և փոխգործակցության ակտիվացմանը՝ հույս հայտնելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա պատմությունը նոր խթան կհաղորդի համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհին: