Ուկրաինայում կալանավորված Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից ադրբեջանցու գործով հերթական դատական նիստն է տեղի ունեցել

Լուրեր

05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայում տեղի է ունեցել կալանավորված ադրբեջանցիների գործով հերթական դատավարությունը, որոնցից մեկը  Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Կիևի Վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել Ադրբեջանի կալանավորված քաղաքացիների՝ Արցախյան պատերազմի մասնակից Միսիր Գասիմլիի և Սուբհան Գուլիևի գործով հերթական նիստը։ Ամբաստանյալները չեն մասնակցել նիստին։

Ուկրաինայում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Ֆաիլ Աբիդովը հայտարարել է, որ նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 27-ը, քանի որ պաշտպանական կողմը բողոքարկել է դատավարությունն առանց ամբաստանյալների անցկացնելու դեմ։

Դատավարությանը մասնակցել են ձերբակալվածների հարազատներն ու ադրբեջանական համայնքի ակտիվիստները։

Նշվում է, որ ամբաստանյակները 1 տարի 4 ամիս է՝ կալանավորված են։ Արցախյան պատերազմի մասնակից Գասիմլին նույնիսկ հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի։

Ուշագրավն այն է, որ այս ամենում ադրբեջանցիները հայկական հետք են փնտրում։ Մասնավորապես, Միսիր Գասիմլիի քույրը հայտարարել էր, որ, իբր, «հայերի միջամտության պատճառով դատական գործընթացը  ձգձգվում է»։ Նա նշել է, որ իր եղբոր կողմից Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում արված տեսանյութերը հարուցել են Ուկրաինայի հայերի դժգոհությունը։

Էմմա Չոբանյան