«Հնացած զենք ու մետաղի ջարդոն են ուղարկում Ուկրաինա»․ Էրդողանը՝ Արևմուտքի ռազմական աջակցության մասին

Լուրեր

05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բելգրադում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ ասուլիսում խոսել է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակից, գրում է «Անադոլու»-ն։

«Թուրքիան հավատարիմ է Ուկրաինայի և Ռուսաստանի նկատմամբ հավասարակշռված քաղաքականությանը, և այդպես էլ կլինի։ Անկարան հանդես է գալիս Ուկրաինայում շուտափույթ զինադադարի օգտին։ Սակայն ներկայիս գործընթացները վկայում են այն մասին, որ պատերազմը շուտով չի ավարտվի»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նա նշել է, որ բոլոր նրանք, որոնք Ռուսաստանին լուրջ չեն ընդունում, սխալվում են։

Էրդողանը նաև ասել է, որ համաձայն չէ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ Արեւմուտքի մոտեցումներին։

«Ես բացահայտ հայտարարում եմ Արևմուտքի մոտեցման սխալականության մասին, քանի որ ակնհայտ են Արևմուտքի գործողությունները, որոնք հիմնված են կողմերին սադրելու վրա։ Հայտարարել ռազմական աջակցության մասին, սակայն, փաստացի, Արևմուտքոմ ինչքան հնացած զենք և մետաղի ջարդոն կա, ուղարկվում է Ուկրաինային»,- ասել է Էրդողանը։

Նա հայտարարել է, որ քանի դեռ կա ռազմական գործողություններ հրահրելու քաղաքականություն, խաղաղության նախաձեռնությունների արդյունավետությունը նվազագույն է։

Էմմա Չոբանյան