Բալթյան երկրները զգալիորեն կսահմանափակեն ռուսաստանցիների մուտքը

Լուրեր

05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
Բոլորը

Լիտվան, Լատվիան և Էստոնիան պայմանավորվել են շենգենյան վիզա ունեցող Ռուսաստանի քաղաքացիների կողմից սահմանի հատման էական սահմանափակման շուրջ։ Այս մասին սեպտեմբերի 7-ին Twitter-ում հայտնել է Լատվիայի ԱԳ  նախարար Էդգար Ռինկեւիչը, գրում է korrespondent-ը։

«Բալթյան երկրները համաձայնության են եկել Շենգենյան վիզա ունեցող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից սահմանի հատման էական սահմանափակման մասին՝ որոշ բացառություններով»,- գրել է նա։

Նախարարի խոսքով՝ որոշումները կընդունվեն ազգային կառավարությունների կողմից՝ ազգային ընթացակարգերին համապատասխան, և ուժի մեջ կմտնեն միաժամանակ։

Ըստ ԶԼՄ-ների՝ սահմանափակումներից բացառություններ են արվելու բեռնատարների, դիվանագետների, ինչպես նաև մարդասիրական և ընտանեկան նկատառումներով սահմանը հատողների համար։

Միաժամանակ, Ֆինլանդիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ իրենք չեն սահմանափակի ռուս զբոսաշրջիկների մուտքն այնքան ժամանակ, քանի դեռ Եվրահանձնաժողովը համապատասխան որոշում չի կայացրել։

Հիշեցնենք, որ ԵՄ-ում երկար քննարկումներից հետո համաձայնության չեկան ամբողջությամբ արգելել ռուսաստանցիների մուտքը միության անդամ երկրներ և պայմանավորվեցին պարզեցված վիզային ռեժիմի վերացման շուրջ։

Տաթև Ֆռանգյան