Էրդողանը կրկին սպառնացել է Հունաստանին․ «Պատասխանը կարող է լինել ցանկացած գիշեր»

Լուրեր

05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 17:07
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին սպառնացել է Հունաստանին։ Էրդողանը Սարաևոյում Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության անդամների հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Հունաստանին, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

«Հունաստանը կզղիներում ռազմաբազաներ է տեղակայել։ Եթե ​​Թուրքիայի հասցեին սպառնալիքները շարունակվեն, ապա Անկարայի համբերությունը կարող է հատել։ Իմ զգուշացումները Հունաստանին ինչ-որ մտացածին հայտարարություններ չեն։ Թուրքիայի պատասխանը կարող է հետևել ցանկացած պահի, ցանկացած գիշեր»,- ասել է Էրդողանը։

Հավելենք, որ վերջին շրջանում Էրդողանն ու Թուրքիայի տարբեր պաշտոնյաներ պարբերաբար սպառնում են Հունաստանին։ Մասնավորապես, օրերս էլ Էրդողանն Աթենքին կոչ էր արել հիշել պատմությունն ու դասեր քաղել՝ նշելով, որ մեկ գիշերվա ընթացքում թուրքական ուժերը կարող են ներխուժել Հունաստան։

«Մենք միայն մի բառ ունենք ասելու Հունաստանին՝ մի՛ մոռացեք Իզմիրը (Զմյուռնիան)»,- ասել էր Էրդողանը՝ հիշեցնելով 1922-ին տեղի ունեցած Զմյուռնիայի աղետը՝ տեղի հույն և հայ բնակչության կոտորածը թուրքական զորքերի կողմից։

Էմմա Չոբանյան