Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Քաբուլում ՌԴ դեսպանատան մոտ իրականացված հարձակումը

Լուրեր

05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խստորեն դատապարտել է Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած հարձակումը: Այս մասին հայտարարել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը, գրում է VOA-ն։

«Գլխավոր քարտուղարն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։ Գլխավոր քարտուղարը կրկնել է, որ միջազգային մարդասիրական իրավունքով խստիվ արգելվում են հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա»,- ասել է Դյուժարիկը։

«Իսլամական պետությունը» ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաքում Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակման պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել են դեսպանատան երկու աշխատակիցներ և առնվազն մեկ տեղի բնակիչ։

Պայթյունը որոտացել է դեսպանատան հյուպատոսական բաժնի մուտքի մոտ, որտեղ աֆղանները սպասում էին վիզաների մասին լուրերին, հայտնում են լրատվամիջոցները։

Ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ռուս դիվանագետը դուրս է եկել շենքից՝ վիզա ստանալու թեկնածուների անունները հաղորդելու համար։

Քաբուլի ոստիկանության ներկայացուցչի հաղորդմամբ՝ առնվազն մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, ևս տասը՝ վիրավորվել հարձակման հետևանքով:

Տաթև Ֆռանգյան