Էներգոդարի ռմբակոծությունը հանգեցրել է ԶԱԷԿ-ին ջուր մատակարարող ջրանցք մազութի արտահոսքի

Լուրեր

05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
05.11.2026 | 20:23
Հ1-ի տնօրենն ընդունել է պատերազմի տարելիցի օրը համերգ հեռարձակելու սխալը, բայց հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում
Բոլորը

Ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ Էներգոդարի վրա հարձակման հետևանքով մազութի արտահոսք է գրանցվել դեպի ջրանցք, որը ջուր է մատակարարում Զապորոժիեի ատոմակայանին։ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում այս մասին ասել է Էներգոդարի վարչակազմի ռուսամետ ղեկավար Ալեքսանդր Վոլգան։

Նրա խոսքով՝ կրակի տակ է հայտնվել քաղաքում տեղակայված ՋԷԿ-ը։

«Վնասվել է մազութով բակը, մազութը հոսել է ջրանցք, որը ջուր է մատակարարում էլեկտրակայանի աշխատանքի համար»,- ասել է նա։

Տեղեկացվում է, որ մասնագետներն ուսումնասիրում են արտակարգ իրավիճակի վայրը, որպեսզի քայլեր ձեռնարկվեն արտակարգ դրության հետևանքները չեզոքացնելու համար։

Հիշեցնենք, որ Էներգոդարում է գտնվում Զապորոժիեի ԱԷԿ-ը, որի շրջակայքում ռմբակոծություններ են գրանցվում։ Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց են մեղադրում են կայանը և դրան հարող Էներգոդար քաղաքը հրթիռակոծելու համար։

Տաթև Ֆռանգյան