ԵՄ-ն արձագանքել է Հունաստանի հասցեին Էրդողանի հնչեցրած սպառնալիքներին

Լուրեր

09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
Բոլորը

ԵՄ-ն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օրերս Հունաստանի հասցեին հնչեցրած սպառնալիքներին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Թուրքիայի քաղաքական ղեկավարության շարունակվող թշնամական արտահայտությունները Հունաստանի հասցեին լուրջ մտահոգություններ են առաջացնում և լիովին հակասում են Արևելյան Միջերկրականում ապաէսկալացիայի անհրաժեշտ ջանքերին։ Սպառնալիքներն ու ագրեսիվ հռետորաբանությունն անընդունելի են և պետք է դադարեցվեն։ ԵՄ-ն վերահաստատում է իր ակնկալիքը Թուրքիայից՝ լրջորեն աշխատել լարվածության թուլացման ուղղությամբ կայուն ձևով՝ ի շահ Արևելյան Միջերկրականում տարածաշրջանային կայունության և լիովին հարգելով ԵՄ անդամ բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի խոսնակ Պետեր Ստանոյի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Էրդողանն ու Թուրքիայի տարբեր պաշտոնյաները պարբերաբար սպառնում են Հունաստանին։ Մասնավորապես, օրերս էլ Էրդողանը Աթենքին կոչ էր արել հիշել պատմությունն ու դասեր քաղել՝ նշելով, որ մեկ գիշերվա ընթացքում թուրքական ուժերը կարող են ներխուժել Հունաստան։

«Մենք միայն մի բառ ունենք ասելու Հունաստանին՝ մի՛ մոռացեք Իզմիրը (Զմյուռնիան)»,- ասել էր Էրդողանը՝ հիշեցնելով 1922-ին տեղի ունեցած Զմյուռնիայի աղետը՝ տեղի հույն և հայ բնակչության կոտորածը թուրքական զորքերի կողմից։

Էմմա Չոբանյան