ՔՊ երեք պատգամավորներ անձնական երաշխավորություն են ներկայացրել ամբաստանյալ Ռոման Մովսիսյանի ազատ արձակման համար

Լուրեր

18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 22:41
14-ամյա Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday»-ում հաղթել է Մագնուս Կարլսենին
18.08.2026 | 22:34
Զինծառայողների հետ հանդիպումների օրակարգում՝ ոչ կանոնագրքային հարաբերությունների բացառումը. ՊՆ
18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:56
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
18.08.2026 | 21:40
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չենք ունենալու». Գևորգ Պապոյանը հետևել է մթերման գործընթացին
18.08.2026 | 21:25
Firebird AI գործարանն առանց ջրի․ ինչպես է հովացվում, ինչքան հոսանք է ծախսում․ Factor TV-ի հայացքը ներսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 21:12
Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք. ՆԳՆ
18.08.2026 | 20:57
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
18.08.2026 | 20:44
Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
18.08.2026 | 20:28
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ «երկիրը լքած և դավաճանած» ռուսները պետք է զրկվեն ընտրություններում քվեարկելու իրավունքից
18.08.2026 | 20:13
Գալյանն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են բարեփոխումների օրակարգը
18.08.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
18.08.2026 | 19:45
OpenAI-ը ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմ է գործարկել՝ սահմանափակումներով և ծնողական վերահսկողությամբ
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երեք պատգամավորներ՝ Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, Արմեն Խաչատրյանը և Սերգեյ Բագրատյանն օրեր առաջ անձնական երաշխավորություն են ներկայացրել սպանության մեջ մեղադրվող Ռոման Մովսիսյանի համար: Ամբաստանյալի պաշտպան Ռուբեն Բալոյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ պատգամավորները երեկ ներկայացել են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ անձամբ երաշխավորելու, որ ազատության մեջ գտնվելով՝ Մՙովսիսյանը կցուցաբերի պատշաճ վարքագիծ, չի խուսափի ներկայանալ դատական նիստերին և չի ազդի գործով անցնող վկաների վրա.

«Անձնական երաշխավորություն ներկայացնելու սովորական, դասական օրինակ էր, որևէ արտառոց բան չկա: Թե ինչու են իրենք ներկայացրել, ես չէ, որ պետք է ասեմ»,- նշեց Բալոնյանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռոման Մովսիսյանը 2018 թվականի նոյեմբերի 01-ին՝ ժամը 17-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գողթ համայնքի Գեղարդի խճուղու 35 հասցեում գործող «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրում կայացած խնջույքից հետո, Ռազմիկ Ներսիսյանի կողմից գումար պահանջելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում նույն համալիրի ավտոկայանատեղիում առնըվազն երկու անգամ ձեռքերով կամ ոտքերով հարվածել Է Ռազմիկ Ներսիսյանի քթին և աջ աչքին, որից հետո վերջինիս և Սամվել Նազարյանի հետ միասին իր վարած ավտոմեքենայով ուղևորվել են Գառնի գյուղի ուղղությամբ, որի ընթացքում ավտոմեքենայի մեջ վիճաբանությունը շարունակվել Է:
Հասնելով Գառնի գյուղի Գեղարդի խճուղու 2-րդ փակուղու 1/1 հասցեի շինության մոտակայքը՝ Ռոման Մովսիսյանը Ռազմիկ Ներսիսյանին հարվածներ հասցնելու նպատակով կտրուկ կայանել Է նշված ավտոմեքենան, այնուհետև վերջիններիս՝ ավտոմեքենայից դուրս գալուց անմիջապես հետո Ռոման Մովսիսյանը, ձեռքերով կամ ոտքերով հարվածներ Է հասցրել Ներսիսյանի մարմնի կենսական կարևոր նշանակություն ունեցող հատվածին՝ գլխի տարբեր մասերին, որպիսի դիտավորյալ գործողությունների արդյունքում Ռազմիկ Ներսիսյանի առողջությանը պատճառվել Է կյանքի համար վտանգավորության հատկանիշով ծանր վնաս:

Հանցավոր արարքը թաքցնելու և քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով տևական ժամանակ անց Ռազմիկ Ներսիսյանին Սամվել Նազարյանի հետ միասին տեղափոխել են «Գառնի առողջության կենտրոն», որտեղ խեղաթյուրելով դեպքի իրական հանգամանքները՝ Ռոման Մովսիսյանը կենտրոնի աշխատակիցներին հայտնել է, թե իբր Ռազմիկ Ներսիսյանը թունավորվել է մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելուց և կորցրել է գիտակցությունը, իսկ բուժանձնակազմի կողմից Ռազմիկ Ներսիսյանի փսխած զանգվածի մեջ հիշյալ թարմ արյուն նկատելուց հետո Սովսիսյանը կրկին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել առ այն, թե Ռազմիկ Ներսիսյանն, իբր, ընկել է աստիճաններից, սակայն վերջինս հիշյալ կենտրոնի աշխատակիցների նախաձեռնությամբ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն», այդուհանդերձ ստացած մարմնական վնասվածքների հետևանքով 2018 թվականի նոյեմբերի 11-ին, գիտակցության չգալով, մահացել է:

Առաջադրված մեղադրանքը Մովսիսյանը չի ընդունում, նշելով, որ Ռազմիկն իր ընկերն է, իսկ դեպքը՝ դժբախտ պատահար է իրականում եղել: Այս մտքին հակված է նաև անձնական երաքշխավորություն ներկայացրած ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, որի մտերիմ ընկերը սպանության մեջ մեղադրվող Ռոմանի հայրն է: Factor.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ այս պահի դրությամբ կարևոր է, որ Ռոմանն ազատության մեջ հայտնվի, քանի որ իր խնամքին 4 անչափահաս երեխաներ ունի.
«Թեև ես չեմ հավատում, որ Ռոմանը նման բան է արել, բայց ես չեմ ասում՝ մի դատեք, դատեք, թող ամեն ինչ օրենքի սահմաններում լինի, բայց 4 տարի է դատական գործընթացը գնում է: Սկզբի երկու տարին Ռոմանը եղել է ազատության մեջ, այդ ընթացքում որևէ ոչ պատշաճ կամ անօրինական արարք չի կատարել, թող մնար ազատության մեջ, իր երեխեքի կողքը, հետո, եթե մեղքն ապացուցվեր, թող 50-60 տարի տային: Թե չէ այսպես չի կարելի, հիմա, որ պարզի՝ անմեղ է, այս տարիների համար ո՞վ է պատասխան տալու»,- ասաց Մելքոնյանը:

Factor.am-ի հարցին՝ արդյո՞ք Բագրատյանը և Խաչատրյանը ևս ճանաչում են Մովսիսյանին, թե՞ ուղղակի թիմակից լինելու հանգամանքն է հիմք հանդիսացել երաշխավորություն ներկայացնելու, պատգամավորը հորդորեց այդ հարցերով դիմել նրանց: Արմեն Խաչատրյանն ընդհանրապես չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ Սերգեյ Բագրատյանը, լսելով մեր հարցը, ասաց, որ ավելի ուշ կապ կհաստատի մեզ հետ, ինչից հետո մեր զանգերը մնացին անպատասխան:

 

Ռոզա Վարդանյան