ԱՀ տեղեկատվական շտաբը հերքում է Իվանյան համայնքն ու Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասը «հանձնելու» մասին լուրերը

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում լուրեր են շրջանառվում առ այն, թե իբրև ադրբեջանական կողմի հետ կա պայմանավորվածություն Ասկերանի շրջանի Իվանյան համայնքն ու Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասը «հանձնելու» մասին. տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Տեղեկացնում ենք, որ նման բնույթի կեղծ լուրերն ու խոսակցություններն իրականության հետ որևէ աղերս չունեն և շրջանառության մեջ են դրվում ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից՝ մեր քաղաքացիների մոտ խուճապային տրամադրություններ, ինչպես նաև անօգնականության, անելանելիության, ճնշված լինելու զգացողություններ առաջացնելու և Հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նենգ նպատակով։

Արցախի իշխանությունները Իվանյան համայնքի ու մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասի, և, առհասարակ, Արցախի Հանրապետության որևէ այլ բնակավայրի «հանձնելու» մասին որևէ բանակցություններ չեն տանում։ Ընդհակառակը՝ նրանք օրուգիշեր աշխատում են այս և մյուս բոլոր համայնքների բնակիչների կենսագործունեության բարելավման նպատակով երկարաժամկետ և հիմնարար լուծումներ մշակելու ու կյանքի կոչելու ուղղությամբ։

Հորդորում ենք զերծ մնալ վերոնշյալ և ցանկացած այլ բնույթի ապատեղեկատվություն տարածելուց, քանի որ դրանով նպաստում եք թշնամու ծրագրերի իրականացմանը» ,- ասված է ԱՀ տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ։