Դասախոսն ինձնից շատ աշխատավարձ է ստանում. Քրիստինա Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նախագծի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի նաև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորողներին:

Ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտարարեց, որ այս խնդիրն առաջացավ անմիջապես, երբ 2017թ․-ին զինապարտության մասին օրենքում փոփոխություն եղավ, և բոլորը պարտավոր էին ծառայել։ «Երբ շատ ուսանողներ ստանում էին տարկետումներ բակալավրում և մագիստրատուրայում, հետո՝ ասպիրանտուրայում, այդտեղ շատերը խնդրի առաջ էին կանգնում, որովհետև մինչև 27 տարեկանը կամ պետք է զորակոչվես, կամ բանակից ազատված լինես։ Ստացվում էր, որ ասպիրանտի կրթությունը կիսատ էր մնում և դառնում անիմաստ մի բան։ Առաջարկում ենք սովորելու համար տարկետում ստացած և 27 տարեկանի հասածների համար տարիքը սահմանել մինչև 28»,- նշեց Վահրամ Դումանյանը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինա Պողոսյանն արձագանքեց՝ նշելով, որ տարկետմանը կողմ է, բայց իր դիտարկմամբ՝ սա ձևական տարկետում է:

«Արդյո՞ք մեր բուհին պետք  են այնպիսի դասախոսներ, որոնք պարտադրված են դասախոս աշխատում, եկել են բուհ՝ բանակից խուսափելու համար…

Այս տարի բարձրացրել ենք դասախոսների աշխատավարձը, դասախոսն ինձնից շատ աշխատավարձ է ստանում, այ դա լավ մոտիվացիա է, որ լավ երիտասարդը վեր կենա, գնա բուհում դասախոս աշխատի:

Նույնիսկ եթե բանակի տեսանկյունից նայենք,  ավելի լավ է բանակ գնա կրթություն ստացած երիտասարդը, քան թե ոչ տառաճանաչը»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: