Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում 10-րդ պատարագն է մատուցվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

19.11.2026 | 15:47
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
19.11.2026 | 15:38
Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ փլատակների տակ 7 մարդ կա, այդ թվում՝ երեխաներ
19.11.2026 | 15:30
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները մասնակցել են Չինաստանում անցկացված միջազգային ծրագրին
19.11.2026 | 15:21
Բաքուն արդարացրել է հայ գերիների շինծու դատավճիռները և Ֆրանսիային կոչ արել «զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց»
19.11.2026 | 15:10
Փաշինյանը՝ իր հրաժարականի պայմանի մասին // Հայաստանը հրավիրվել է G20-ի գագաթնաժողովին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
19.11.2026 | 14:55
Սի Ցզինպինը միջուկային զենքից զերծ աշխարհի կոչ է արել
19.11.2026 | 14:47
Թրամփը հայտարարել է, որ երեք առաջնորդները կանդրադառնան «աշխարհում քննարկվող բոլոր խնդիրներին», նաև Ուկրաինայի պատերազմին
19.11.2026 | 14:45
Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ՀՀ-ՌԴ բանակցությունները շարունակվում են
19.11.2026 | 14:38
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան
19.11.2026 | 14:30
Բաքուն Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների վերաբերյալ տեղեկություններ է ակնկալում․ Հաջիև
19.11.2026 | 14:22
Արցախի և Հայաստանի միավորման քաղաքական օրակարգ չկա, որովհետև Արցախում հայեր չեն ապրում․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 14:21
Թրամփի, Սի Ցզինպինի և Պուտինի միջև բանակցություններն ավարտվել են․ հանդիպումը 1,5 ժամ է տևել
19.11.2026 | 14:14
Երևանում կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարական խախտումներ
19.11.2026 | 14:05
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Չինաստանն «ընդհանուր շահեր» ունեն, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտության հարցում
Բոլորը

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում, 2010 թվականի վերաբացումից ի վեր, նախօրեին 10-րդ պատարագն է մատուցվել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն ու քահանա Հարություն Դամաթյանը ժամանել են կղզի՝ հոգևորականների հետ արարողությունն անցկացնելու։ Պատարագին մասնակցել են 46  հոգևորականներ պատրիարքարանից, այցելուներ Ստամբուլից, Հայաստանից ու այլ երկրներից։

Պոլսի Հայոց պատրիարքն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման երկխոսության գործընթացին։

«Այսօր մենք աղոթեցինք, որ երկու բարեկամ ժողովուրդներն ապրեն խաղաղության մեջ, Կովկասը վերածվի խաղաղության հողի»,- ասել է Մաշալյանը։

Հիշեցնենք, որ 2005 թվականին Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը սկսել էր Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները։ 2007-ին էլ եկեղեցին այցելուների համար բացվել էր որպես թանգարան: 2010 թվականից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում: Այս տարվա պատարագը թվով 10-րդն էր։

Էմմա Չոբանյան