Պատերազմի հետևանքով Թուրքիայի նավերը 6 ամիս է` արգելակված են ուկրաինական նավահանգիստներում

Լուրեր

05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
Բոլորը

Թուրքիայի 16 նավեր վեց ամիս շարունակ մնացել են ուկրաինական նավահանգիստներում՝ չնայած ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հացահատիկային համաձայնագիրը թույլ է տալիս երկրից հացահատիկի արտահանում, գրում է Ahval-ը։

Նշվում է, որ նավերը դեռ չեն փոխակերպվել հացահատիկ տեղափոխելու համար, բեռներ չեն ստացել կամ գտնվում են նավահանգիստներում, որոնք նախատեսված չեն համաձայնագրով։ Հաղորդվում է նաև, որ 21 բեռնանավերից միայն 5-ն են կարողացել վերադառնալ Թուրքիա գործարքի շրջանակում։

Արդյունաբերության ոլորտի պաշտոնյաները կոչ են անում Թուրքիայի կառավարությանը՝ ավելի ինտենսիվ ջանքեր գործադրել խնդրի լուծման համար, որը ֆինանսական կորուստներ է պատճառում ներգրավված ընկերություններին և վատթարացնում բեռների որակը։

Հուլիսի վերջին կնքված համաձայնագիրը նախատեսում էր առաջնահերթություն տալ ուկրաինական նավահանգիստներում մնացած նավերին։ Լրատվամիջոցները նշում են, որ Ro-Ro նավը և լաստանավը խցանված նավերի թվում են։ Դրանք պատկանում են Cenk Ro-Ro ընկերությանը։ Մեկ այլ նավ չի կարող լքել Ուկրաինան, քանի որ բեռնված է երկաթով և պողպատով։

IMEAK-ի նավագնացության պալատի (DTO) ասամբլեայի նախագահ Սալիհ Զեքի Չաքըրն ասել է, որ թուրքական նավերի սեփականատերերը կորցրել են իրենց առևտրի մեծ մասը, ֆինանսական վնասներն ավելանում են, ազգային հարստությունը վատնվում է։

«Նույնիսկ սպասող ամենափոքր նավի օրական կորուստը գերազանցում է 10,000 դոլարը։ Նավատերերը կառավարությունից որևէ աջակցություն չեն ստանում։ Նավատիրոջ պարտքը բազմապատկվում է»,- ասել է Coaster նավերի սեփականատերերի և օպերատորների ասոցիացիայից (KOSDER) մի պաշտոնյա։

Էմմա Չոբանյան